Ֆիլիպինների նախագահի սենսացիոն հայտարարությունը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել հերթական սենսացիոն հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է The New York Daily News-ը, նախագահը խոստովանել է, որ իր բարեկամներից մի քանիսն անդամակցում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: «Թվում է՝ ԴԱԻՇ-ն ամենուր է: Իմ 2 զարմիկները ևս կապ ունեն նրանց հետ»,-ասել է Դուտերտեն:
