Հազարավոր սիրիացիներ վերադառնում են. ՄԱԿ
Հալեպի բնակչության թիվը հակամարտության ընթացքում կրճատվել է ավելի քան 2.5 անգամ՝ 4 միլիոնից հասնելով 1.5 միլիոնի, փոխանցում է TASS գործակալությունը։ Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգողի պաշտոնակատար Սաջադ Մալիքը մանրամասներ է հայտնել, և նշել, որ միևնույն ժամանակ գրոհայինների վերահսկողությունից սիրիական քաղաքի ազատագրումից հետո այնտեղ են վերադարձել հազարավոր ընտանիքներ։ Նշվում է, որ վերջին մի քանի օրերին Խանանո շրջան է վերադարձել ավելի քան 2 հազար ընտանիք։ Նրա խոսքով՝ քաղաքում կա մոտ 1.5 մլն քաղաքացիական անձ։ Ներկայում քաղաքում անցկացվում է լայնածավալ մարդասիրական գործողություն։
