Բաղդադում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել
Իրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել: Այս մասին հայտնում է Reuters-ը` նշելով, որ նա ազատ է արձակվել մեկ շաբաթ հետո: Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողուհուն առեւանգել էին Բաղդադի իր տնից: Զիյադ ալ-Աջիլի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգիչները վերադարձրել են նաեւ լրագրողուհու մեքենան, հեռախոսը, նոթբուքը եւ զարդերը:
