ՄԱԿ-ի աշխատակիցը ազատազրկվել է ՀԱՄԱՍ-ին օգնելու համար
Reuters-ի փոխանցմամբ, Իսրայելում ՄԱԿ-ի պաղեստինցի աշխատակիցը 7 ամսվա ազատազրկման է դատապարտվել ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար: Ինժեներ Վահիդ Բուրշը կալանավորվելուց հետո խոստովանել է, որ իր ծառայողական դիրքը եւ գործատուի ռեսուրսներն օգտագործելով՝ նպաստել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի համար նավամատույցի շինարարությանը:
Բուրշը հուլիսին է ձերբակալվել: Սակայն արդարադատության հետ համագործակցության շրջանակում հնարավոր է, որ նրան հաջոդ շաբաթ ազատեն:
