Ինչ են քննարկել Օբաման ու Էրդողանը
Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում երկու երկրների համագործակցության մասին։ RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերով՝ Օբաման ողջունել է տարածաշրջանային խաղացողների հետ Թուրքիայի շարունակական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում ազգային հրադադարի ձեռք բերմանն ու սիրիական վարչակարգի և ընդդիմության միջև քաղաքական բանակցություններին վերադարձ կատարելուն։ Ընդգծել են Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գծով միջազգային դաշինքի գործողություններում առկա առաջընթացը, ինչպես նաև համաձայնվել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև համագործակցության խորացման ու շարունակման անհրաժեշտության շուրջ։
