Տոկիոն բնակչության տարհանման զորավարժություններ կանցկացնի
Այս տարվա մարտին Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածի դեպքում բնակչության տարհանման առաջին մասշտաբային զորավարժությունները կանցկացվեն: Այս մասին հայտնում է Nikkei-ը: Ինչպես հաղորդվում է՝ կօգտագործվի J-Alert համակարգը, որը երկրի բնակիչներին կհաղորդի, թե առաջիկա 10-15 րոպեներին ինչ է պետք անել. սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հնարավոր է բալիստիկ հրթիռը կղզուն հասնի: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմը:
