Ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրաքում ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Sky News Arabiya»-ին: Իրաքի բանակը հաղորդել է, որ պատահարը տեղի է ունեցել Իրաքի ռազմական ավիացիայի մասերից մեկում: Ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խոտանի պատճառով: Այլ մանրամասներ չի հաղորդվել:
