Քլինթոն ամուսինները ներկա կգտնվեն Թրամփի երդմնակալությանը
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը` տիկնոջ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ միասին ներկա կգտնվի երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի խոսքով հանդես կգա հունվարի 10-ին, իսկ 11-ին կկայանա Թրամփի առաջին մամուլի ասուլիսը:
