Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Grand Cherokee-ն ու Mitsubishi-ին, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի Իսահակյան1 փողոցի բնակիչ, 44-ամյա Արթուր Քյափանակցյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 CF 267 համարանիշի եւ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 38-ամյա Գասպար Սուքիասյանի վարած Mitsubishi մակնիշի 34 NN 203 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ա. Քյափանակցյանի ուղեւոր, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 37-ամյա Ալբերտ Կուզաչուկը եւ Գ. Սուքիասյանի ուղեւորներ, համագյուղացիներ, 14-ամյա Սիմոն Սուքիասյանը, 12-ամյա Սերոբ Եսայանը եւ 38-ամյա Սարգիս Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թովմասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Ս. Սուքիասյանը եւ Ս. Եսայանը սովորում են Հովտաշատի միջնակարգ դպրոցում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am