Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 1ՕՕ օրերը լինելու են ամենավճռականը

Ամերիկայի Ձայն Դոնալդ Թրամփը երկու շաբաթից կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, եւ առաջին 1ՕՕ ամենավճռական օրերին ունենալու է այսպես ասած ոսկե հնարավորություններ, քանի որ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները։ Սակայն արդյո՞ք բոլոր հանրապետականներն են ընդունում Թրամփի բոլոր գաղափարները։ ԱՄՆ-ի նոր նախագահի համար պաշտոնավարման առաջին 1ՕՕ օրերին հաջողությունը գնահատվելու է առաջին մի քանի ստորագրություններով։ Ինչպես “American Enterprise” հաստատության վերլուծաբան Նորմ Օրնստայնն է ասում, Դոնալդ Թրամփը նախ պիտի փորձի իրականացնել իր խոստացած հարկային մեծ կրճատումները։ ՝՝Բայց մյուս կողմից պիտի մեծացնի պաշտպանության բյուջեն եւ պիտի առաջին 1ՕՕ օրերի ընթացքում կարողանա հաղթանակ հայտարարել իր խոստումների իրականացման ճանապարհին՛՛։ Ամերիկացի հատկապես այն ընտրողները, որոնց քվեարկության արդյունքում հաղթանակ տարավ Թրամփը, հաջողությունը գնահատելու են առաջին հերթին ներգաղթի առաջն առնելու, տնտեսությանը զարկ տալու եւ պետական ծրագրերը կրճատելու ճանապարհին Կոնգրեսի կողմից իրականացվող քայլերով։ Կոնգրեսի կողմից առաջին քայլը կարող է իրականացվել նույնիսկ մինչեւ Թրամփի նախագահական երդումը։ Այն կարող է չեղյալ հայտարարել Օբամայի առողջապահական ծրագիրը։ Սակայն Սենատում տեղերի միայն չնչին առավելությամբ, հանրապետականները զգուշավորություն կցուցաբերեն Օբամաքեըրի ամենակարեւոր հատվածները չեղյալ հայտարարելու հարցում, որպեսզի այլ նախագծերի ժամանակ դեռեւս ունենան քաղաքական կապիտալ։ Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի խոսքերով. ՝՝Սենատում բավարար թվով դեմոկրատներ կլինեն, որոնք կկարողանան փչացնել այդ գործընթացը՛՛։ Ինչ վերաբերում է Թրամփի կառավարության անդամներին, նրանց թեկնածությունները դրվելու են Սենատի հաստատմանը։ Երկու կուսակցություններն էլ ունեն իրենց կողմից պատրաստված սուր հարցեր թեկնածուների համար, որոնցից շատերը չունեն պետական համակարգում աշխատանքային որեւէ փորձառություն։ Դեմոկրատները պիտի պայքարեն նաեւ պետական հատկացումներն ու նպաստները կրճատելու հարցում Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընի ծրագրերի դեմ։ Ինչպես Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին է ասում. ՝՝Կոնգրեսում դեմոկրատները եւ ամբողջ երկրում միլիոնավոր ամերիկացիներ հստակ պիտի գոչեն՝ ձեռքերդ հեռու Մեդիքերից՛՛։ Եթե Ներկայացուցիչների պալատը գնա այդ քայլին, այն ինչ որ կերպ կխախտի ֆինանսական օժանդակության ծրագրերը պահպանելու Թրամփի խոստումը։ Ինչ վերաբերում է առեւտրային հարցերին, ապա Թրամփը կարող է կանգնել նույնիսկ իր կուսակցության կողմից ուժեղ ընդդիմության առջեւ։ Նորմ Օրնստայնի խոսքերով. Կոնգրեսում մեծաթիվ հանրապետականներ կան, որոնք դեմ են Թրամփի տված մի շարք խոստումներին։ Այդ պատճառով ամենագլխավոր հարցն այսօր այն է, թե որքան միասնական կարող են հանրապետականները լինել Թրամփի նախագահության առաջին 1ՕՕ օրերի ընթացքում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am