Արտակարգ դրությունը կերկարաձգվի
Թուրքիայի խորհրդարանն այս շաբաթ կքննարկի երկրում արտակարգ դրության ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Reuters-ի փոխացմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հաղորդվում է, որ ռազմական հեղափոխության փորձի ընթացքում զոհվել է 246 մարդ, 2185 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։ վելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ռազմական հեղափոխության փորձից հետո երկրում 3 ամիս արտակարգ դրություն հաստատելու մասին հայտարարություն էր արել։
