ԱՄԷ-ում քաղաքացիներին խորհուրդ են տալիս չայցելել Թուրքիա
The National պարբերականը հայտնում է ,որ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Թուրքիա այցելություններից:Պատճառն այն է,որ Թուրքիայում ահաբեկիչը գիշերային ակումբում 39 մարդ էր գնդակահարել, Արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս սպասել այդ թեմայով նոր հայտարարությունների: Նշենք,որ Ստամբուլի ահաբեկչության զոհերի թվում կան նաև արաբական երկրների քաղաքացիներ:
