ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով իրենց ներկայացրած թեկնածուին՝ Արման Թաթոյանին, նշեց, որ ով էլ առաջադրվեր, հարց էր առաջանալու, թե ինչու է առաջադրվել:
«Ում էլ որ դնեինք, պիտի հարցնեիք՝ ինչու: Մեր խմբակցությունում եղել են քննարկումներ, եւ ընտրությունը կանգ է առել այս թեկնածուի վրա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անկաշկանդ, անկողմնակալ, իսկ խմբակցության նիստի ժամանակ Թաթոյանի արած հայտարարությունը իրեն շատ դուր եկավ. «Արման Թաթոյանն ասաց, որ այսօր ինքը ՀՀԿ-ի թեկնածու է, ընտրվելուց հետո կդառնա ժողովրդի թեկնածուն: Ինձ շատ դուր եկավ այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 12-ին:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը