Տարվա կորուստները

Ընթերցողին ենք ներկայացնում 2016 թվականի մարդկային կորուստները.

  1. Ապրիլյան չորսօրյա պատերազմ
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ մեր քաջորդիները համառ դիմադրություն են ցուցաբերել հակառակորդին: Картинки по запросу քառօրյա պատերազմ Հարկ է նշել, որ շուրջ երկու օր տևած մարտերից հետո Ադրբեջանը, սպառելով ստեղծված այդ զորախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանավորվածության պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ:
  1. Տավուշի մարզի դեպքեր, 3 կորուստ
Այսօր դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Նկարում Էդգար Նարայանն է:
  1. Կյանքից հեռացավ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան):
  1. Կյանքից հեռացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը
Հրաչյա Թամրազյանը 62 տարեկան էր: Նրա կյանքի մեծ մասը՝ 39 տարին, կապված է Մատենադարանի հետ: 1977 թվականից աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ նախ որպես ավագ լաբորանտ, հետո՝ կրտսեր եւ ավագ գիտաշխատող: 2007 թվականից նրան վստահվեց Մատենադարանի տնօրենի պաշտոնը: Картинки по запросу հրաչյա թամրազյան «Ամբողջ իմ ստեղծագործական կյանքը, մտաշխարհը կապված է եղել Մատենադարանի հետ: Ձեռագրերի աշխարհը լիովին փոխել է իմ պատկերացումները կյանքի, ժամանակի ու տարածության մասին, սերունդների խորհրդավոր կապի»,- ասում էր Հրաչյա Թամրազյանը:
  1. Մահացել է Գեղամ Գրիգորյանը
Մարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) եւ բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը: Картинки по запросу գեղամ գրիգորյան 6.Մահացել է սիրված դերասանուհի Ժենյա Մկրտումյանը Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 26-ին, մեծ կորուստ ունեցավ հայ բեմը: 68 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Եվգենյա (Ժենյա) Մկրտումյանը: Картинки по запросу ժենյա մկրտումյան Սիրված դերասանուհին խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա. Պետրոսյանի՝ «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) և այլն:
  1. օգոստոսի 24-ին կյանքից հեռացել է Միքայել Դանիելյանը
Մահացել է ՀՌՀ Երևան իրավապաշտպան ցանցի նախաձեռնող հիմնադիր և գործող նախագահ Միքայել Դանիելյանը։ Նա առաջին իրավապաշտպանն էր, ով զբաղվեց ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ, ինչպես և առաջիններից էր կրոնական կազմակերպությունների հետևորդների իրավունքների պաշտպանության հարցում: Картинки по запросу միկա դանիելյան 8 Տարվա մեծ կորուստ՝ Սուրեն Թադևոսյանի մահը Երկարատև հիվանդությունից հետո Իսպանիայում 40 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը: Աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում, հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Ա.Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակի: Картинки по запросу մահացել է սուրեն թադեւոսյանը    

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am