Տարվա լեզվակռիվների պերճանքն ու թշվառությունը. տեսանյութ

2016-ին քաղաքական կյանքն էլ բացառություն չդարձավ, պաշտոնյաները, պատգամավորները հաճախակի բարձր լարում ապահովեցին հրապարակային ռազբորկաներով, լեզվակռիվներով: Ռեկորդակիրն, անշուշտ, հայրենի խորհրդարանն է: Այստեղ են տեղի ունենում ամենահիշարժան, ամենատեսարժան , ամենաանհավանական լեզվակռիվները: Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ տեղի ունեցածն, իրոք, անսպասելի էր, որպես կանոն Նիկոլի ու Զարուհու կռիվն իշխանության դեմ է, նրանք են իշխանության նախագծերի անողոք քննատադները , բայց Նիկոլ Փաշինյանի տարօրինակ դիրքորոշումը հունից հանեց Զարուհի Փոստանջյանին: Քննարկվում էր Պաշտպանության նախարարի հեղինակած 1000-դրամների անվանումը ստացած զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության մասին աղմկահարույց նախագիծը ու թեպետ շաբաթներ շարունակ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, ակտիվ հանրությունը բողոքի ալիք էր բարձրացրել, քանզի որքան էլ ողջունելի էր գաղափարը, այդուհանդերձ կշեռքի մյուս նժարին կոռումպացված ու միլիոնատեր գեներալիտետն էր, ուստի ընդվզում կար ու պահանջ՝ բանակից խլածը վերադարձնելու: Փաշինյանն ահա, այս իրավիճակում ելույթ ունեցավ՝ հայտնելով իր աջակցությունը նախագծին, քանզի այդ գումարները, ասաց, տրվելու են զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին. «Սուտ ես ասում, ո՛չ, էդպես չի, չի կարելի այդպես ասել… դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, Սերժի գրպանն է գնալու այդ գումարները… », հանկարծ տեղից ցատկելով գոռգոռաց Զարուհին.«Թույլ տուր՝ բացատրեմ…»,- անակնկալի եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց այդպես էլ Զարուհու համար ընկալելի բացատրություն չներկայացրեց: Նիկոլ Փաշինյանի 2016-ի ռեկորդակիր կարելի է համարել, նա աջուձախ քլնգում էր բոլորին ու վեճի բռնվում ընդդիմադիր գործընկերների հետ, ըստ էության կայանալու եւ իր հռչական մեկ ընդդիմության գաղափարը կյանքի կոչելու խնդիրն էր ի կատար ածում: ՏԻՄ ընտրությունների նախաշեմին նրա եւ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հեռահար կռիվն այնքան թեժացավ, որ դրսից մարդիկ խառնվեցին, Թեւան Պողոսյանը հրավիրեց հաշտության՝ գինեխմության ներքո: Փաշինյանը Մարուքյանին ոչ միայն ընդդիմադիր թեստեր առաջադրեց՝ կասկածի տակ դնելով իր այժմյան դաշնակցի իսկական ընդդիմություն լինելու հանգամանքը, այլեւ անցավ տղայական ռազբորկայի. «Ուրեմն, ի նկատի ունենալով նաեւ ինձ ասում է, Էրեւանից մարդիկ են եկել, Վանաձորում քաղաքական քարոզարշավ են տանում, իբր էրեւանից եկածներն ի՞նչ գործ ունեն Վանաձորում, սենց բան մեկ էլ Մալաթիա Սեբաստիայում էի լսել, երբ Ալեքսանյանի կողմնակիցներն ասում էին՝ էս մեր թաղն ա, կենտրոնից կամ Լենինգրադյանից եկել եք մեր թաղում քարոզարշա՞վ եք անում: Այս թեմային չէի անդրադառնա, բայց չեմ հասկանում հիմա էլ Վանաձորում ուզում են Մարուքյանների կլա՞ն ստեղծել: Ասենք, նոր Սուրիկ Խաչատրյան է ուզում ՀՀ-ում ձեւավորվի, որ էս մեր Վանաձորն է, երեւանցիները չկան: Էդմոն Մարուքյան, եթե երեւանցի ենք, չպիտի՞ գանք ստեղ, ուրեմն սրանից հետո Էրեւան չմտնես, ձեր քուչից, ընդհանրապես դուրս չգաս, ամոթ էլ ա, այ քեզ բան>> ի պատասխան Մարուքյանի հարցազրույցի հայտարարեց Փաշինյանը: Այս տարվա ընթացքում նրա դռբի տակ ընկավ նաեւ Նաիրա Զոհրաբյանը: Կռվախնձորը չարաբաստիկ Ընտրական օրենսգիրքն էր, որի ընդունման համար իշխանություն-ընդդիմություն համաձայնություն կայացվեց, իսկ Փաշինյանը այս գծի մեջ չէր ու իրեն կարող էր թույլ տալ քննադատություն եւ իշխանության, եւ ընդդիմության հասցեին: Եթե ՕԵԿ-ին ու ՀԱԿ-ին Փաշինյանն անդրադարձավ ոչ անվանական, ակնարկներով, որոնցից պարզ էր, թե ում մասին է խոսքը, ապա ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին հիշեց անվանական։ «Մի կուսակցություն էլ կա, վեր ա կենում ստեղից ասում ա՝ աղանդավորական խմբակները, աղանդավորական խմբակները․․․ Ու սա ասում ա մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը, մինչև բոլորովին վերջերս կամ գուցե նաև մոտ ապագայում, կառուցված է մեկ անձի՝ առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա։ Ախր չի կարելի, էլի։ Էն առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանը էս ամբինից ասում էր՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարաք խոսաք․․ ախր լավ էլ չի ասել՝ իրիկունը ինքն իրա ձեռքով զանգում, ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք էդ բառերը, խնդրում եմ, Հովիկ Արգամիչը ջղայնացել ա»,-հայտարարեց Փաշինյանը։ Զոհրաբյանն էլ ելույթ խնդրեց ու ասաց, որ Փաշինյանը ստում է, բայց և խոստովանեց, որ նման բան եղել է։ « Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել, իմ գործընկերները ընդառաջել են ինձ, բայց ինչ որ հնչեց էստեղ, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է՝ նշելով նշյալ մարդկանց անունները»,-ասաց Զոհրաբյանը։ Խորհրդարանից դուրս ոչ պակաս ռազբորկա ծավալվեց ֆեյսբուքյան գրառման պատճառով, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էր պատգամավոր Ուրիխանյանի մասին գրառել: Հակամարտությունը սկսվեց գարնանից,Սաֆարյանը վստահ է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում նյութեր են հրապարակվել, որոնք կրել են զրպարտչական բնույթ, քաղաքագետը համոզված է, որ պատվիրատուն այն ժամանակ դեռ ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանն է: Բանը հասավ նրան, որ Ուրիխանյանը հրապարակայնորեն չ…խ անվանեց Սաֆարյանին, վերջինն էլ Ուրիխանյանի խոսքը բնորոշել <<շմայսերեն արտաթորանք>>:Վեճը հասավ դատարան ու դեռ ընթացքի մեջ է, պատգամավորը պահանջում է ներողություն խնդրել: Երեւանի ավագանու նիստի ժամանակ Անահիտ Բախշյանի ներկայացրած շինթույլտվության փաստաթղթի վերաբերյալ հարցն էլ այնքան բարկացրեց Տարոն Մարգարյանին, որ քաղաքապետը Բախշյանին մեղադրեց զոհվածների ընտանիքների վրա իր PR-ն անելու մեջ«Ձեր ձենին կարոտ չենք», նետեց Մարգարյանը նաև «անբարոյական» անվանեց այն քաղաքացիներին, որոնց շենքի հետ կապված խնդիրն էր փորձում բարձրաձայնել ավագանու անդամը: ՀՀԿ խմբակցության ղեկավարի ու Զարուհի Փոստանջյանի միջեւ տեղի ունեցածը թերեւս ամենատհաճն էր, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծրագրի քննարկման ընթացքում ելույթ ունենալով Բաղդասարյանը շատ տգեղ արձագանքեց Փոստանջյանի կոչին.<< Մեկ ուրիշը չգիտես ում է ուզում տրվել եւ կոչ է անում, որ գան Ազգային ժողովը գրավեն, որ իրենք տրվեն: Մենք ցանկություն չունենք գերի ընկնելու, ոչ էլ տրվելու, ով ցանկանում է, կարող է ինքնակամ տրվել, բայց ոչ ԱԺ-ն գրավելու արդյունքում »: Հրանտ Բագրատյան-Վարդան Այվազյան մշտնջենական բանավեջի հերթական արարն էլ այս տարում եղավ: Այվազյանն այնքան բորբոքվեց, որ լքեց նիստերի դահլիճը, կրքերը փորձեց հանդարտեցնել Խաչատուր Քոքոբելյանը՝ Բագրատյանին հետ պահելով:  Հույս ունենանք, որ հաջորդ տարում բանավեճերը կլինեն միայն գաղափարական: Անի Սահակյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am