Տարվա խաբկանքները

Անցնող տարին խաբկանքներով լեցուն էր թե քաղաքական, թե հասարակական ու այլ ոլորտներում տեղի ունեցան իրադարձություններով, որոնք կամ թվացյալ են, կամ ներկայացվող երեւույթի պատրանք: Երկու ամսի է անցել նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի պաշտոններից հրաժարվելու եւ նորից ընդդիմադիր դաշտ վերադառնալու հայտարարություններից, բայց կարծում ենք որեւէ մեկն այդպես էլ տրամաբանական բացատրություն չի լսել այդ առիթով: Ասենք, ինչպես կարելի է չորս տարի ծպտվել տաքուկ ու հարմարավետ աշխատասենյակներում, բյուջեից աշխատավարձ ստանալ ու մեկ էլ՝ հոպ, կանգնել ու ասել, ես հրաժարվում եմ այդ պաշտոններից, քանի որ չեմ կիսում իշխանության վարած կուրսը ու եթե ինձ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի ուսերին: Իշխանությունը նույնն էր չորս տարի առաջ, նույնն է հիմա, դրանում վստահ են բոլորը, բայց ոչ Դալլաքյանը, որը գործել է իշխանության թրի տակ: Հավանաբար նա ավելի մոտիկից է ճանաչում իշխանություններին, բայց այդ դեպքում կարելի էր պաշտոնի տեղավորվելուց ասենք մեկ տարի անց հրաժարական ներկայացնել: Հասկանալի է, որ Դալլաքյանը ընդդիմադիր գործչի պատրանք պիտի ստեղծեր, որ հետո հարթեր Սեյրան Օհանյանի մուտքը ընդդիմադիր դաշտ, բայց , ափսոս, հայ ժողովուրդը մինչեւ կոկորդը կուշտ է նման հեքիաթներից: ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցն էլ պատրանքից անդին չի անցնում, այն մտել է մինչեւ անգամ գուշակությունների տիրույթ, մի քանի ամիս է կվերադառնա-չի վերադառնա քննարկումներ են ծավալվել: Թերեւս այս հարցի լուծման բանալին էլ իշխանության ձեռքերում է, քաղաքական դաշտում դեռ վերադասավորումներ են, նոր պրոյեկտներ են ի հայտ գալիս, որոնք կարող են ոչ նպատակահարմար դարձնել Ծառուկյանի վերադարձը: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներում անցած տարեվերջին ընդունած նոր Սահմանադրության առիթով ի հայտ եկած աննախադեպ ոգեւորությունը իրական կյանքում որեւէ կերպ զգացնել չտվեց: Շահագրգիռ գործիչները որքան էլ վստահեցնում էին, թե նոր Սահմանադրության պարագայում նոր Հայաստան ենք ունենալու, բայց անցնող տարում ոչ մի թիզ առաջընթաց չունեցանք որեւէ ոլորտում: Նույնպիսին է վիճակը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Փոխվեցին դերակատարները, այդ անվանումով խորհուրդն անցավ Կարեն Կարապետյանի ղեկավարման տակ, որը հորջորջում էր արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ստվերը, խորհրդից դուրս մղվեց Հայաստանի տնտեսության մուտանտներից մեկը՝ Գագիկ Խաչատրյանը ՝ տեղը զիջելով բիզնես չունեցող ժառանգորդ նախարարին, բայց խորհուրդը նոր կառավարության եռամսյա գործունեության ընթացքում հարկ չի համարել նիստ հրավիրել: Կարմիր գծերի ու արագաչափերի ֆինանսական հոսքերի կառավարումներ էլ տրվեց համայնքային մարմիններին, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվել, մի մարմնից մյուսին տալով չբարելավեց ՀՀ քաղաքացու վիճակը, տուգանքները մնացին նույնչափ բարձր՝ չհամապատասխանեցնելով տվյալ քաղաքացու կենսամակարդակին ու եկամուտներին, որպիսին քաղաքակիրթ երկրներում են: Իբր օպտիմալացրեցին նաեւ պետական ապարատը, մի քանի թափոնե ավտոմեքենաներ կրճատեցին, մի քանի շարքային աշխատող, բայց վերեւների շքեղ ծախսերը մնացին նույնը՝ բիզնես կարգի թռիչքներ, թանկ կոնյակներ եւ այլն… Խաբկանքներից մեկն էլ Սուրիկ Խաչատրյանի հերթական պաշտոնազրկումն էր, առհասարակ նոր կառավարության հայտարարած փոփոխությունների ալիքը, որով փորձում էին ցույց տալ, որ գնում են արմատական փոփոխությունների: Ամենաազնիվը Սուրիկ Խաչատրյանը գտնվեց, ով հայտարարեց, որ դեռ վերադառնալու է: Այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց: Այդ նշանակման հետաձգման պատճառը, չի բացառվում, այն , որ 2016 թվականի փետրվարի մեկից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն անցնելու է Հայաստանին և ԵՏՄ գործող մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայերի դերը շատ կբարձրանար, ուստի ամեն ինչ անելու են, մինչեւ այդ ժամկետն անցնի: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am