Աշխարհի ամենաազդեցիկ դեմքերն՝ անցնող տարում

2016-ը թվականի աշխարհի ազդեցիկ դեմքերին առանձնացնելու գործն իրականացնում են աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներն ու կազմակերպությունները: Մենք ևս փորձել ենք առանձնացնել աշխարհում իրենց ազդեցությունը ներկայացրած գործիչներին ներկայացնել: Այդ շարքում առաջինը, թերևս սխալված չենք լինի, եթե նշենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահը գլոբալ առումով աշխարհի ուշադրության կենտրոնում էր աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններում: Նա բոլոր աշխարհաքաղաքական խնդիրներում ուներ իր դերն ու ազդեցությունը, և չէր դադարում ողջ աշխարհի ուշադրության կիզակետում մնալ ողջ տարի: Պուտինը` սիրիական ճգնաժամում էր, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում, Թուրքիայի հետ հարաբերություններն էր ճշտում, շարունակում էր ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ու սեփական երկրի իմիջն այդպիսով, դարձնում աշխարհի քննարկման առարկա: Հաջորդ քաղաքական դեմքը, որը դեռևս չի հասցրել քաղաքականությամբ զբաղվել, իհարկե, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն էր: Էքսցենտրիկ, սկանդալային, անկանխատեսելի միլիարդատերը հաղթանակ տարավ ԱՄՆ ընտրություններում, դառնալով ողջ աշխարհի համար անակնկալ, այդ թվում և միլիոնավոր ամերիկացիների համար: Թրամփի ընտրությունը երկիրը բաժանեց երկու հակամարտող ճամբարների: «Ես ոչինչ չեմ արել երկիրը բաժանելու համար», -հակադարձեց Թրամփը՝ այդուհանդերձ հայտարարելով, որ իր համար մեծ պատիվ է այս իրադարձությունը, և որ իր համար այն մեծ նշանակություն ունի: Աջակիցների համար Թրամփը «երկար սպասված հանդիմանանք է» մեծամիտ իշխող վերնախավին: Տարվա մարդու տիտղոսին, թերևս կարող է արժանանալ` Սպիտակ տան ղեկավարի աթոռի համար պայքարող Թրամփի մրցակից` Հիլարի Քլինթոնը, որը մասնակից դարձավ ամերիկյան ամենասկանդալային ընտրություններին: Ու պարզվեց, որ ինքը Քլինթոնն էլ եղել է ամենասկանդալին իրադարձությունների մասնակից: Այս առումով, խիստ ուշագրավ էին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայտարարությունները: Նա պնդել էր, որ Քլինթոնը տեղյակ է, որ Իսլամական պետությունը ֆինանսավորում են Կատարն ու Սաուդյան Արաբիան: ԱՄՆ-ի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր նամակագրություններում խոստովանել էր, որ տեղյակ է ԻՊ-ի` Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորման մասին: «Կան Քլինթոնի կողմից 2014-ին` նախընտրական շտաբի պետ Ջոն Պոդեստային ուղղված էլեկտրոնային նամակներ, որոնցում ասվում է, որ ԻՊ-ին ֆինանսավորում են Սաուդյան Արաբիան և Կատարը: Ես կարծում եմ, որ այս ընթացքում սա ամենակարևոր նամակն է»,- ասել է Ասանժը: WikiLeaks-ի հիմնադիրը նաև ընդգծել է, որ ԻՊ-ը ֆինանսավորվում է ոչ թե շեյխերի, այլ հենց երկրների կառավարությունների կողմից: Իսկ ամենակարևորը, թերևս, չլսված և սարսափելի չափերի հասնող զենքի վաճառքի գործարքի մասին տեղեկությունն էր: Ասանժը նշել է, որ Քլինթոնի նամակներում լուրջ քննարկում կա Սաուդյան Արաբիային զենք վաճառելու գործարքի վերաբերյալ, որի արժեքը գերազանցում է 80 միլիարդ դոլարը։ «Քլինթոնի աշխատանքի տարիներին ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են»,-ասել է Ասանժը։ Ի պատասխան հարցի՝ արդյոք այդ փաստը կապված է այն հանգամանքի հետ, որ ԴԱԻՇ-ին ֆինանսավորում են այն նույն մարդիկ, որոնք գումար են տալիս Քլինթոնի հիմնադրամին, Ասանժը պատասխանել է՝ «այո»։ Աշխարհում նշանակալի իրադարձությունների կենտրոնում հայտնված մյուս քաղաքական գործիչը թերևս, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է իր անկանխատեսելի կերպարով, որը ողջ տարում համառ պայքար էր տանում Արևմուտքի հետ, անգամ լարվեցին թուրք-ամերիկյան հարաբերությունները: Էրդողանը շարունակ քննադատում էր ԵՄ-ին փախստականների կարիքների համար հատկացվող փոքր գումարների համար, ԵՄ-ին մեղադրում երկերսանության մեջ, ի վերջո ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հնարավորության էջը փակված է: Էրդողանը կոշտ քննադատում էր ողջ տարին ԵՄ երկրներին, առանց զսպելու որակումները: Փոխարենը Էրդողանը Պուտինին «ընկեր» անվանեց և Թուրքիայի իշխանությունները ամեն առիթով շեշտում են այսօր, թե որքան են կարևորում և արժևորում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հաջորդ կարևոր կերպարը` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն է, որը Սիրիայում 6 տարի տևող քաղաքացիական պատերազմի պայմաններում, ցույց տվեց, որ ամուր է և որևէ պետություն` ծնկի բերելով Սիրիան, չի կարող գահընկեց անել նրան: Այդ տարվա վերջին` Հալեպն ազատագրվեց և Ասադն այդ հաղթանակը բեկումնային անվանեց: Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներն աջակցություն են ստանում Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և եվրոպական մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, հայտարարեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը. «Ահաբեկչություն. սա է իրական խնդիրը, որի դեմ պետք է պայքարենք միջազգային մակարդակով, քանի որ այն միայն Սիրիային չի վերաբերում»: Տարվա մարդ տիտղոսը չի կարող չլինել Հռոմի պապինը, որն այս տարի Հայաստան ժամանեց, նրա քայլն անցկացվեց «այց  առաջին քրիստոնյա երկիր» խորագրով: Աշխարհի ամենատարբեր խնդիրների վերաբերյալ Հռոմի պապի ամենաակտիվ ելույթները, մեկնաբանությունները, աշխարհում խաղաղության և համակեցության նրա քարոզը` աշխարհն ավելի բարի ու արդար դարձնելու նպատակ էին հետապնդում: Պատկերացնելու համար, թե ինչ տեսակ է Հռոմի պապը, կարելի է միայն նրա պատկերացումը տեսնել աշխարհի ամենամեծ ձեռքբերման` համացանցի վերաբերյալ: Տարվա սկզբին` Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանում փակ հանդիպում էր անցկացնում Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքի հետ: «Ինտերնետը, սոցիալական ցանցերն ու տեքստային հաղորդագրությունները Աստծո պարգև են, եթե ճիշտ օգտագործվեն: Ոչ թե տեխնոլոգիաներն են որոշում շփման անկեղծությունը, այլ մարդկային սիրտը և տեխնոլոգիաներն իմաստորեն օգտագործելու մեր ունակությունը»,- ասել էր Հռոմի պապը: Թամար Բագրատունի

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am