Լուկաշենկոն հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագծին՝ որպես հիմք բանակցությունների համար, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: Համաձայն փաստաթղթի՝ բանակցությունների անցկացման համար լիազորված է Պետական մաքսային կոմիտեն: Նախագահի հրամանով՝ նախատեսվում է նաև հավանություն ստացած նախագծի շրջանակում համաձայնագիր ստորագրել:
