Թուրքիայում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի անդամներ
Թուրքիայի ոստիկանությունն Ադանայում ձերբակալել է մոտ 37 մարդու, որոնք կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալության գործողությունը տեղի է ունեցել ուղղաթիռների մասնակցությամբ։ Նրանց դեմ ներկայացվել է ԴԱԻՇ-ին անդամակցելու և խմբավորման գործունեությունը քարոզելու մեղադրանք։
Ոստիկանությունը նրանց տներից հայտնաբերել է պայթուցիկ նյութեր և ինքնածեն պայթուցիկ սարքեր։
