Լոնդոնը քննադատել է Իսրայելի վերաբերյալ Քերիի մեկնաբանությունները
Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչ Թերեզա Մեյը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկնաբանությունը Պաղեստինի հանդեպ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։Ավելի վաղ Քերին վարչապետ Բինյամին Նեթանյահուի կոալիցիան անվանել էր «ամենաաջը Իսրայելի պատմության մեջ, որի օրակարգում ծայրահեղ հայացքներ են»։ Ինչպես նշվում է՝ Լոնդոնը չի աջակցում Թել-Ավիվի բնակարանաշինության ծրագիրը պաղեստինյան տարածքներում, սակայն Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ տվյալ շինարարության փաստը պաղեստինա-իսրայելական հակամարտության միակ խնդիրը չէ։«Մենք չենք համարում, որ հաշտեցմանն ուղղված բանակցությունները հաջողություն կունենան միայն մեկ խնդրի քննարկումով։ Նաեւ տեղին չենք համարում, որ դաշնակից պետությունը քննադատի ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը»,- նշել է նա։
