Պատժամիջոցների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի պատասխան միջոցների մասին կհայտարարվի. Զախարովա
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է,որ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի պատասխան միջոցների մասին կհայտարարվի ուրբաթ: «ԱՄՆ գործող նախագահի վարչակազմը «արտաքին քաղաքականության մեջ անհաջողակների խումբ» է;Վաղը կլինեն պաշտոնական հայտարարություններ, պատասխան միջոցներ և շատ այլ բաներ:Այժմ Ամերիկայի ժողովրդին ստորացրել է իր իսկ նախագահը, այլ ոչ միջազգային ահաբեկիչները և հակառակորդի զորքերը»,- գրել է նա Facebook-ի իր էջում: «Այս անգամ Վաշինգտոնին ապտակ է հասցրել իր իսկ տերը՝ առավելագույն կերպով մեծացնելով անհետաձգելի գործերի քանակը նոր թիմի համար: Համալիր պետք է լինեին Մերձավոր Արևելքում իրականացվող քայլերը, այլ ոչ վրեժխնդրությունը»,- գրել է Զախարովան:
