«Հեռուստատեսությունը պետք է հաշվի նստի մեր ընտանեկան արժեհամակարգի հետ».Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի ներքո ամփոփեց մշակութային տարին` պատասխանելով ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հուզող տարաբնույթ հարցերին: «ՊԵՏՔ Է ԿՈՒՌ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՂԱԾԸ»Фото Sarafyan Hrant. –Պարոն նախարար, Աֆրիկյանների տան քանդման մասին կուզեի իմանալ Ձեր տեսակետը: Գուցե փորձեի՞ք ինչ-որ կերպ փրկել այն: (ՔՐԻՍՏԻՆԱ, ք. Երեւան) – Եթե չեմ սխալվում, արդեն քանդված է այդ շենքը: Ցավալի նման փաստեր շատ են տեղի ունեցել մեր իրականության մեջ, բայց դժվարանում եմ հիմա տեսակետ հայտնել, որովհետեւ դեռ չենք անդրադարձել այն հարցին, թե ինչ պետք է անել արդեն քանդված շենքերի հետ: Հիմա փորձում ենք նոր նախագծեր, օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր մշակել դեռեւս չքանդված շենքերի վերաբերյալ, որպեսզի կարողանանք պահպանել այն փոքրաթիվ շենքերը, որոնք դեռ մնացել են մեր քաղաքում: Առավել եւս մեր ուշադրության կենտրոնում է Գյումրին, Գորիսը, Վանաձորը եւ մյուս մարզային քաղաքները: Ինչպես գիտեք, Գյումրիի Կումայրի արգելոցն այսօր շատ վատ վիճակում է, եւ եթե մի քիչ տնտեսական աշխուժացում լինի, կարծում եմ` նույն ավերը կլինի նաեւ Գյումրիում, ինչը տեղի ունեցավ Երեւանում: Դրա համար պետք է ճշմարիտ եւ կուռ օրենքներով փորձել պահպանել գոնե եղածը: Իսկ արդեն քանդվածների մասին անշուշտ կմտածեմ: – Սերգեյ Սմբատյանը կարողացավ «Անկախության սերունդ» ծրագիրն ըստ արժանվույն իրականացնել: Ի՞նչը ստիպեց Ձեզ Համահայկական նվագախումբը վստահել մեկ այլ մարդու: (ՄԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ) – Նվագախումբը պետք է ղեկավարեն երեք դիրիժորներ, եւ չեմ կարծում, որ պետք է սեւեռվել մեկ անձի շուրջ: Սա համահայկական գաղափար է, եւ նշանակում է, որ բոլորը պետք է մասնակցեն այդ նախագծին: Ի՞նչ կապ կա «Անկախության սերնդի» եւ Համահայկական նվագախմբի միջեւ, սրանք տարբեր նախագծեր են: Այո՛, հրաշալի է իրականացնում Սերգեյ Սմբատյանն իր նվագախմբի աշխատանքները, հրաշալի էր «Անկախության սերնդի» համերգը, որը փայլուն նախագիծ էր: Իսկ այս նախագծի հիմքում ընկած է համայն հայության միասնականության խնդիրը, որը լուծելու ենք նաեւ այս ձեւով:Фото Sarafyan Hrant. «ԻՐԵՆՑ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐԸ ԿՐԵՆ» –Վերջերս շատ խոսվեց «Հայֆիլմի» անմխիթար վիճակի եւ այն վերականգնելու նախաձեռնության մասին: Բայց, ի վերջո, հետաքրքիր է` ստեղծված իրավիճակի համար որեւէ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է, թե` ոչ: (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ) – Համաձայն եմ Ձեզ հետ, պատասխան պետք է տալ հանրության, իրավապահ մարմինների առջեւ, բայց որպես Մշակույթի նախարարություն` ավելի կոչված ենք` ոչ թե պատասխանատվության ենթարկելու, այլ մշակելու ապագայի զարգացման ծրագրեր: Ընդհանրապես, իրենց արարքների համար պատասխանատվություն պետք է բոլորը կրեն, ինչը, ցավոք, ոչ միշտ է այդպես լինում: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ ավելի լավ է այսօր մտածենք առողջացման եւ վերականգնման մասին, հետո` պատասխանատվության ենթարկելու, որովհետեւ եթե մեր ուժերն ու կարողությունները հիմա ուղղենք դրան, որ պետք է պատասխանատվության ենթարկվի որեւէ մեկն այս կամ այն հարցով, կարծում եմ` ոչինչ չենք հասցնի անել, ժամանակը շատ կարճ է: «ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԼՈՒԾՎԱԾ» Фото Sarafyan Hrant. –Ներկա էիք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերաբացմանը եւ «Պեպոյի» պրեմիերային: Շատ էին բացասական կարծիքները ներկայացման վերաբերյալ, եւ ասում էին, որ այն 21-րդ դարին համահունչ չէր: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին (ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ) – «Պեպոյի» բեմադրություններն առհասարակ միշտ էլ հակասական կարծիքներ են իրենց հետեւից թողել: Եթե հիշում եք, ժամանակին Խորեն Աբրահամյանի բեմադրությունները եւս տարբեր հակասական կարծիքների արժանացան, թեպետ իմ անձնական կարծիքով` այն հրաշալի ներկայացում էր: Թեմայի առումով` այո՛, համաձայն եմ, որովհետեւ «Պեպոյի» կենտրոնում ընկած թեման, թերեւս, այսօր արդիական չէ: Բայց ե՛ւ ռեժիսորական, ե՛ւ բեմադրության լուծումները, կարծում եմ, փառահեղ էին: Սա Արմեն Էլբակյանի առաջին լուրջ քննությունն էր` որպես մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ինչու ոչ, դասականներին պետք է անդրադառնալ նաեւ նման կերպ: – Պարոն Ամիրյան, Դուք հայտարարել եք, որ լուծվել է Մնջախաղի թատրոնի հարցը: Բայց նախկինում էլ խոստացել են, ու չի լուծվել: Որքանո՞վ է իրատեսական այս անգամ: (ՎԻԿԱ ԱՍԱՏՐՅԱՆ) – Մի քիչ սպասենք եւ կտեսնենք` իրատեսական է, թե` ոչ: Մնջախաղի թատրոնի հարցը համարում եմ լուծված: Պարզապես, պետք չէ շտապել, իրադարձություններից առաջ ընկնել եւ հայտարարություններ անել: Վստահ եղեք, որ մինչեւ գալիք տարվա առաջին կիսամյակը խնդիրը կլուծվի, կամ գոնե լուծումները տեսանելի կլինեն: Համենայնդեպս, ինձ համար արդեն տեսանելի են: Фото Sarafyan Hrant.«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՎ` ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԱՆՄԵՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵՋ» –Օրերս լայն արձագանք գտավ ԵԹԿՊԻ-ի Ուսանողական եւ Համազգային թատրոններն իրար միավորելու որոշումը: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ այն ցավագին ընդունվեց թե՛ մշակութային գործիչների, թե՛ ուսանողների կողմից: («ԻՐԱՎՈՒՆՔ») – Մեկի հաշվին մյուսի հարցը չի լուծվելու, իսկ Ձեր ասած աղմուկը թող որոշ անհատներ չբարձրացնեն` իրենց անձնական հարցերը լուծելու համար: Շատ ուղղակի եմ ուզում ասել` հաջորդ անգամ եթե շարունակվի, արդեն անուններով կխոսեմ: Երկուստեք ենք հարցը լուծելու, եւ այն համարում եմ լուծված, որովհետեւ կա որոշում, կա ցանկություն, կան միջոցներ, կան նախագծեր եւ քննարկվել են դրանք: Չի՛ կարելի անձնական շահեր հետապնդելով` խռովություն արթնացնել հատկապես երիտասարդ, անմեղ ուսանողների մեջ: – Իսկ ո՞րն է խնդրի լուծումը: – Հենց բակում կկառուցվի նոր դահլիճ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի համար, իսկ եղած տարածքը կտրամադրվի Համազգային թատրոնին: Էլի եմ կրկնում` մեկի հաշվին մյուսի հարցը չի լուծվելու: «ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱԿԱԿՇԻՌ ՍՏԵՂԾԵԼՈՎ` ՊԵՏՔ Է ԱԶԴԵՆՔ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ՈՐԱԿԻ ՎՐԱ» –ժամանակը չէ՞ վերականգնել գեղարվեստական խորհուրդ հասկացությունը, որպեսզի հեռուստաեթերում չլինեն ցածրորակ, բռնություն քարոզող սերիալներ, ֆիլմեր ու ծայրահեղ անճաշակ երաժշտություն: («ԻՐԱՎՈՒՆՔ») – Ազնվորեն ասեմ, որ նման մեթոդներին այնքան էլ կողմ չեմ, որովհետեւ հեռուստատեսությունը, մամուլը, ռադիոն պետք է լինեն չափազանց ազատ: Բայց համաձայն եմ` պետք է հաշվի առնել, որ բաց եթերում աշխատող հեռուստատեսությունը պետք է հաշվի նստի մեր ընտանեկան արժեհամակարգի հետ, որովհետեւ այն մեր ընտանիքների անկոչ հյուրն է: Միեւնույն ժամանակ, սահմանել վերահսկողություն` սխալ եմ համարում: Իհարկե, այն մեր ուղղակի ենթակայության տակ չէ, այլ կարգավորվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով եւ անկախ մարմինների միջոցով, բայց 2017-ին փորձելու ենք տարբեր հեռուստաընկերությունների հետ աշխատել պայմանագրային սկզբունքով եւ պատվիրել գեղարվեստական բարձրորակ, բազմասերիանոց ֆիլմեր, որոնք կդառնան հակակշիռը այն սերիալների, ինչ որ ունենք այսօր: Ինչպես նաեւ կլինեն ազգային երգ-երաժշտության փառատոններ, մրցույթներ, համերգներ, որոնք կդառնան հակակշիռը` այսօրվա եթերում հնչող ցածրորակ եւ անճաշակ երաժշտության: Նախատեսում ենք նաեւ, հաղորդումներ լեզվի, մերօրյա եւ պատմական հերոսների մասին: Կարծում եմ` միայն բարձրորակ հակակշիռ ստեղծելով` պետք է կարողանանք ազդել որակի վրա: Այսօր կա սխալ ընկալում հեռուստաեթերի եւ ընդհանրապես մշակույթի ազդեցության մասին, թե մենք տալիս ենք հեռուստադիտողին այն, ինչի պահանջարկն ունի: Սակայն, իմ խորին համոզմամբ` ե՛ւ հեռուստատեսությունը, ե՛ւ մշակույթն ընդհանրապես պետք է իր առաջարկով ձեւավորի պահանջարկ հասարակության մեջ: Եթե կարողանանք կոտրել այս գիտակցության կարծրատիպը, անպայման հաջողության կհասնենք: Իսկ այն կոտրել կարող ենք միայն բարձրաճաշակ արտադրանքով ու ցույց տալով, որ սա ավելի շատ պահանջարկ ունի, քան ինչ որ այսօր է հրամցվում հեռուստադիտողին:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am