Ներգաղթյալների զանգվածային ծեծկռտուք Սոֆիայում
rosbalt.ru-ն՝ հղում անելով բուլղարական ԶԼՄ-ներին հայտնում է,որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում ներգաղթյալների միջև փողի պատճառով զանգվածային ծեծկռտուքից հետո 3 աֆղանցի փախստականներ դանակի վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում: Ծեծկռտուքի բոլոր մասնակիցները փաստաթղթեր ունեն, որոնք թույլ են տալիս օրինական կերպով գտնվել Բուլղարիայի տարածքում: Հայտնի է նաև, որ ոստիկանության ժամանումից հետո ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը փախել են դեպքի վայրից:
