Արդեն տեղեկացրել ենք ,որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը. ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս առաջարկեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը համաձայնվել է. «Ես դեռ ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, այդ հարցերը այնտեղ կքննարկենք: Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին լինել՝ օմբուդսմենի առջև դրած խնդիրներին համապատասխան:Ես մոտ յոթ տարի աշխատել եմ Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմում ու լիարժեք պատկերացնում եմ ՝ ինչ է սպասվում: Իմ թեկնածությունն առաջարկել է Հավհաննես Սահակյանը»:
Դիտարկմանը՝ ասում են՝ Դուք Միքայել Մինասյանի թիմից եք, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ նրան անձամբ չի ճանաչում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը