Ձերբակալվել է Բեռլինի շուկայում հարձակում իրականացրած Անիս Ամրիի հանցակիցը
Բեռլինի ոստիկանությունը ծննդյան տոնավաճառում ահաբեկչությունից 9 օր անց ձերբակալել է Անիս Ամրիի ենթադրյալ հանցակցին: Ձերբակալվածը Թունիսի 40-ամյա բնակիչ է, որը Բեռլինում է բնակվում, հայտնում է Spiegel Online-ը: Բեռլինի ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ հաղորդել դեպքից: Գերմանիայի Դաշնային դատախազությունն իր հերթին հայտարարել է, որ առաջիկայում այս հարցով մամուլի ասուլիս կկայանա: Հիշեցնենք, որ թունիսցի ծագմամբ ահաբեկիչը բեռնատարով ընթացել էր սուրբծննդյան շուկայում հավաքված ամբոխի ուղղությամբ, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել էր, 50-ը`վիրավորվել: Դեկտեմբերի 22-ին Գերմանիայի Դաշնային դատախազությունը Անիս Ամրիի ձերբակալման հրաման էր արձակել, իսկ հաջորդ օրը Ամրին սպանվել է Միլանում ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
