Աշխարհի ամենահարուստները 2016 թվականին հարստացել են 5.7%-ով
Bloomberg-ի վարկանիշով մոլորակի ամենահարուստ մարդիկ տարեսկզբից հարստացել են 237 մլրդ դոլարով (5,7 տոկոս), նրանց ընդհանուր կարողությունը հասել է 4,4 տրլն դոլարի, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index-ի տվյալները:Բլումբերգը գրում է,որ փետրվարի 11-ի դրությամբ 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել էր 382 միլիարդ դոլարով: Դա կապված էր չինական տնտեսության աճի դանդաղելու հետ: Տարվա երկրորդ կեսին իրավիճակը շտկվել է, և նրանք կարողացել են փոխհատուցել կորուստները: Ինչպես տեղեկացնում է՝ առաջին հորիզոնականում է Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը մեկ տարում աճել է 19 տոկոսով, մինչեւ 71,4 մլրդ: Դա տեղի է ունեցել Թրամփի անսպասելի հաղթանակից հետո Berkshire Hathaway Inc.-ի արժեքի բարձրացման շնորհիվ: «Լուի Վիտոնի» սեփականատեր Բերնար Առնոն հարստացել է 7.1 միլիարդ դոլարով, իսկ Բիլ Գեյթսը՝ 10 միլիարդով:
