1000 դրամների նախագիծն ընդունվել է, և մենք պետք է միանանք դրան. ԼՂ վարչապետ

Միանշանակ կողմ եմ 1000 դրամների նախագծին, այն արդեն ընդունված է ՀՀ-ում, և մենք նույնպես պետք է միանանք այդ նախաձեռնությանը: Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նշել, որ 1000 դրամների գաղափարը նոր չի ծնվել: «Պատերազմական տարիներին՝ 1991-94 թվականներին, ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմքում դրված էր առաջին հերթին հայրենիքը, բանակը, Արցախը: Այն ժամանակ էլ էինք խոսում ազգային տուրքի գաղափարի մասին: Ապրիլը հուշեց, որ պետք է կոնկրետ քայլերի անցնել, մանավանդ որ համահայկական հիմնադրամին չհաջողվեց ազգային տուրքի գաղափարը վերջնականորեն մտցնել ոչ միայն սփյուռքում, այլ նաև՝ Հայաստանում: Ողջ արցախցիները մասնակցում են մարաթոնին, բայց Հայաստանում և Սփյուռքում պատկերն այլ է: Դրա համար ընդունելի է այդ գաղափարը: Ճիշտ է, կարծիքների բախում կա, մի մասն ասում է ինչու աշխատավարձի կոնկրետ տոկոսի չափ չէ, ինչու հաստատագրված է»,- ասել է Ա. Հարությունյանը: ԼՂՀ վարչապետի խոսքով, դեռ կան իրավական որոշ խնդիրներ, որոնց լուծումն ավարտելուց հետո Արցախում ևս կգործի այդ նախաձեռնությունը: «Մանավանդ Արցախը, մանավանդ արցախցիները, որ հասկանում են խոսքն ինչի մասին է, քանի որ բոլորս շրջապատում ունենք ընկերներ, բարեկամներ, որոնք ռազմական գործողություններից տուժած խավի ներկայացուցիչներ են և որոնք քիչ են օգտվում պետական սոցիալական ծրագրերից, կամ էլ տրամադրվող օժանդակությունը չի բավարարում նրանց: Հետևաբար, պարտավոր ենք ընդունել այդ նախագիծը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am