«Մեր երկրում բնակչության բացասական սալդոն 2015 թվականին կազմել է յոթ տոկոս:Յոթ տոկոս բացասական սալդոն նույնն է, թե պակասել է 210-220 հազար մարդ: Իրական բնակչության թվաքանակ չգիտենք` մոտ 2 միլիոն 700 հազար մարդ է: Կորուստների առումով` բացասական վիճակագրություն գոյություն ունի: Ամենաշատը կորցրել ենք Լևոն-Տեր Պետրոսյանի օրոք, պաշտոնական տվյալներով` մոտ 600 հազար, իսկ իմ ունեցած տվյալներով` 1.5 միլիոն: Ներգաղթ է եղել Ադրբեջանից, Վրաստանից, ուրեմն մի 4 միլիոն առնվազն պետք է լիներ մեր բնակչություն: Ռոբերտ Քորչարյանի օրոք արտագաղթել է 130 հազար մարդ, Սերժ Սարգսյանի օրոք` 260 հազար»,-Հայեի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ բնակչության բնական աճը կազմել է 2.5-3 տոկոս:
«Մենք ունենք 17 տոկոս պոտենցիալ գնացող, հիմնական պատճառներն են ցածր աշխատավարձը, լավ ապագայի նկատմամբ հավատի պակասը:9 տոկոսը կգնար, եթե հնարավորություն ունենար, 8 տոկոսի տարիքը թույլ չի տալիս: Մինչև հիսուն տարեկան են գնում: Մարդկանց չորս տոկոսն ասում է, որ եթե լավ առաջարկ լիներ, կգնար: 35 տոկոսը ասում է, որ սիրում է հայրենիքը և չի գնում, 5 տոկոսը ասում է եթե ունենար հնարավորություն, կգնար»,- նշեց Ադիբեկյանը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը