Թե ինչպես Էրդողանը «լիզեց իր թքածն»

Թուրքիան ու Ռուսաստանը վստահում են իրար կարևոր հարցերում Թուրքիան երբեք չի հանդուրժի Սիրիայի հյուսիսում որևէ նոր պետական կազմավորման ստեղծումը, նման կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նրա խոսքով՝ նոր պետություններ ստեղծելու փորձեր իրականացվում են, սակայն Թուրքիայի նպատակը «երկրի հարավային սահմանների երկայնքով ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծումն է»: Թուրքիան, իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանային կարևոր դերակատար` հարևանների հետ լրջագույն խնդիրներ ունենալ, հայտնվել է բարդ իրավիճակում: ԵՄ-ի հետ` անդամակցության գործընթացը սառեցված է, չեն երևում անգամ մոտալուտ հույսեր, թե այդ բանակցությունները, երբ կվերականգնվեն: Բացի այդ, Անկարան ցույց է տալիս, որ ցանկություն չունի բանակցել ԵՄ անդամակցության համար, ավելին` Եվրոպային մեղադրում է անդամակցության ճանապարհին Թուրքիայի հետ արդար չվերաբերվելու մեջ: Այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնող Թուրքիան մխրճվել է տարածաշրջանային մի շարք խնդիրների մեջ` երկրի ներսում կանգնած լինելով ահաբեկչության լուրջ վտանգի առջև: Ռուսաստանն իրականացրել է իր բոլոր պարտավորությունները՝ Սիրիայում հրադադարի ձեռքբերման և այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` հավելելով, որ Թուրքիան նույնպես իրագործել է ստանձնած պարտավորությունները, և Թուրքիան ու Ռուսաստանը վստահել են միմյանց այդ ռազմավարական կարևոր հարցերում. «Մեր երկրները հասկացել են, որ կարող են վստահել միմյանց»,-նշել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ ինչպես իր տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նա հավելել է, որ PKK-ի ահաբեկիչները վախենում են բաց մարտի բռնվել զինծառայողների և ոստիկանների հետ, այդ իսկ պատճառով նրանց գտնում ու ոչնչացնում են ամենուր, որտեղ նրանք լինեն։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծումը քննարկելու իր ծրագրերի մասին. «Մենք պետք է Սիրիայում ահաբեկիչներից ազատ, գոտի, անվտանգ գոտի, նաև ոչ թռիչքային գոտի ստեղծենք»,- ասել է նա`հավելելով, որ ծրագրում է այս հարցը քննարկել ԱՄՆ նոր ղեկավարության հետ այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո: Թուրք զինվորականների նվաստացումն ու ողջակիզումը Թուրքիան հայտարարել է մեկ գիշերում ԴԱԻՇ խմբավորման 68 գրոհայինի ոչնչացման մասին։ Անկարայից ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամիստները ոչնչացվել են Էլ-Բաբ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում՝ չափավոր սիրիական ընդդիմության անդամների կողմից, որոնց աջակցել են թուրք զինծառայողները։ Հաղորդվում է նաև ԴԱԻՇ-ի 141 օբյեկտի, այդ թվում շտաբի ոչնչացման մասին։ Սիրիայի ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից մաքրել հիվանդանոցի շենքը, որտեղ գտնվել է հրամանատարական կետ և զինամթերքի պահեստ։ Թուրքամետ գրոհայինները տվել են 2 զոհ։ Թուրքական մամուլի տվյալներով՝ ԴԱԻՇ-ին պատանդ է ընկել Թուրքիայի զինված ուժերի 3 զինվոր։ Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականները ոչնչացրել են 22 գրոհայինի։ Ըստ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության` «Էլ-Բաբ շրջանում ԴԱԻՇ-ի 52 օբյեկտներին ուղղված ավիահարվածների հետևանքով սպանվել է 22 ահաբեկիչ և նրանց կողմից օգտագործվող 37 շինություն, այդ թվում զենքի 3 պահեստ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ թուրք զինվորականները ոչնչացրել են նաև անօդաչու սարք, որը պատկանում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին։ Հավելենք, որ օրերս ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ողջակիզել են թուրքական բանակի երկու զինծառայողի։ Գրոհայինները նրանց բռնել էին երեք շաբաթ առաջ՝ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի շրջանում։ Գրոհայինները հրապարակել են թուրք զինվորների մահապատժի տեսագրությունը սոցցանցերում ԴԱԻՇ-ի օգտահաշիվներում։ Համացանցում ԻՊ–ի կողմից գերի վերցված 2 թուրք զինվորների նվաստացման ու ողջակիզման տեսագրության հայտնվելուց հետո Ստամբուլի կենտրոնում բողոքի ակցիաներ են սկսվել իշխանությունների դեմ։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջել են Սիրիայից հետ կանչեք թուրքական զորքերը, քանի որ իշխանությունների սխալների համար տուժվում են ժողովուրդն ու զինվորները։ Հավաքվածները հայտարարել են, թե թույլ չեն տա, որ ավելի շատ արյուն թափվի Սիրիայում։ Ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիային ու բռնությամբ ցրել հավաքվածներին։ Մեծագույն անկում` Թուրքիայի համար Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների միջև Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպումը 6 տարի շարունակ Ասադի իշխանության դեմ հանդես եկող Թուրքիայի համար մեծագույն անկում էր, գրում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը: Ինչպես հայտնի է, որ Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպմանը կողմերն ընդհանուր հայտարարագիր ստորագրեցին, որով պարտավորվեցին հարգել Սիրիայի արաբական հանրապետության տարածքային ամբողջականությունը, կարևորություն տալով Սիրիայում մարդասիրական օգնության անխոչընդոտ հասցման և խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանը, ինչպես նաև դրական են գնահատում Հալեպի արևելյան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների և Հալեպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնում Ասադի իշխանության և ընդդիմադիրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում հանդես գալ որպես երաշխավոր ուժեր: Հիշեցնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ասադի իշխանությունը տապալելու նպատակ ունենալու մասին աղմկահարույց հայտարարությունները, պարբերականը նշում է, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային է և Թուրքիան փաստացի այլևս ստիպված է եղել ետ կանգնել Սիրիայի հետ կապված իր վաղեմի երազանքներից: Ինչպես իրավացիորեն նշում է պարբերականը՝ այն, որ Թուրքիան ստիպված է եղել ստորագրել այս հայտարարագրի տակ, խոսում է այն մասին, որ Թուրքիան փաստացի տանուլ է տվել Սիրիայի շուրջ խաղում: Հիշեցնենք, որ «Cumhuriyet» թերթի խմբագրակազմի դեմ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալված և ավելի ուշ ազատ արձակված հայտնի թուրք լրագրող, հրապարակախոս Այդըն Էնգինն իր վերջին հոդվածում հայտարարել է, որ Էրդողանը Սիրիայի հարցում «լիզել է իր թքածն» ու հավելել՝ «Շատ էլ լավ է եղել»: Հիշեցնենք, որ Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիս է մտել Ասադի իշխանությունը տապալելու համար: Ավելի ուշ Էրդողանն իր հայտարարության առնչությամբ հետքայլ է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո: Իսկ Ռուսաստանը Հալեպ է մտցրել ռազմական ոստիկանության ջոկատներ: Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ են մտցվել ՌԴ ռազմական ոստիկանության ջոկատներ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ազատագրված տարածքներում կարգ ու կանոն պահպանելու համար հինգշաբթի երեկոյան այստեղ տեղակայվել են ռազմական ոստիկանության ջոկատներ»,-ասել է Շոյգուն` նշելով, որ Հալեպից գրոհայինների դուրս բերման գործողությունն ավարտվել է։ Նրա խոսքով՝ օպերացիան իրականացվել է Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ սերտ շփման պայմաններում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am