ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց,որ ոչ ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ,
«Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է մեր քաղաքացիներին ու հասարակությանը համատեղ ասելիք ունենանք, թե ինչ ենք ծրագրում անել, ինչպես ենք ծրագրում, ինչ ուղղություններով ենք աշխատելու, և դա պետք է լինի իսկապես այսօրվա ռեալություններից բխող: Սա ենթադրում է փոխադարձ համաձայնեցում:Երկրորդ ուղղությունը համատեղ որոշումներ կայացնելու, քննարկելու և համաձայնեցնելու մեխանիզմն է: Երրորդ ուղղությունը պատասխանատվությունն է:Որքան էլ փորձեր արվեցին Դաշնակցությանը պառակտել, Դաշնակցության ու Հանրապետականի միջև կռիվ գցել, բայց կարևորն անկարևորից պետք է զանազանել, և պետք է հասկանանք, որ, ուզենք, թե չուզենք, նոր Սահմանադրությունը և նոր համակարգը մեր երկրում սկիզբ են դրել միակուսակցական համակարգի ավարտին: Շատերը սա չեն ուզում տեսնել, բայց մենք համակարգ ենք փոխում, գուցե դանդաղ, բայց մենք այս ճանապարհով ենք գնալու: Պետք է նոր քաղաքական մշակույթ ձևավորվի, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարողանան բանակցել, քննարկել ու համաձայնեցնել հարցերը»,- ասաց նա:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը