Վերին Լարսում խնդիրների ժամանակ օգնելու ենք արտահանողներին.Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսելով արտահանման մասին նշեց, որ Հայաստանի տնտեսությունը, ունենալով փոքր շուկա և մասշտաբային էֆեկտի բացակայություն, կարող է գործել առաջարկի վրա հիմնված տրամաբանությամբ, այսինքն` արտահանումը պետք է լինի տնտեսության զարգացման շարժիչ ուժը: «Այս տարի Հայաստանից արտահանման աճը եղել է ռեկորդային` շուրջ 21 տոկոս` նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, այդ ցուցանիշները մեզ չեն գոհացնում,  որովհետև ՀՆԱ-ում արտահանման ծավալները կազմում են մոտ 30 տոկոս: Տնտեսական աճ ապահովելու համար պետք է հասնել այն ցուցանիշին, որ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս: Կան խնդիրներ արտահանման բնագավառում, որոնցից  մեկը շուկաների կենտրոնացված լինելն է, ուստի պետք է փորձենք դիվերսիֆիկացնել` ըստ երկրների ու ապրանքատեսակների»,- ասաց նախարարը: Արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ ՌԴ Վերին Լարսի, ՀՀ ՊԵԿ և ՀՀ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաներից բաղկացած, որը կփորձի լուծումներ տալ հայաստանյան ապրանքատեսակների արտահանման խնդիրներին: «Երբ Վերին Լարսի անցակետը ինչ-ինչ պայմաններում փակ կլինի, օդային բեռնափոխադրումների համակարգի միջոցով հնարավորություն կտան բեռները մատչելի գներով տեղափոխելու այն տնտեսվարողներին, որոնց ապրանքը արագ փչացող է, և ովքեր տեղափոխում են իրենց ապրանքը ԵՏՄ շուկա»,- ասաց Սուրեն Կարայանը: Ներդրումների ծավալը շարունակում է ցածր մնալ: Առաջնային քայլերից է լինելու ապահովել ներդրողների համար մեծ շուկաներ, բարելավել գործարար ներդրումային միջավայրը` դարձնելով այն պարզ ու հստակ: Մշակվում է օտարերկյա ներդրումների մասին նոր օրենքը, որով նախատեսվում է ուժեղացնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը,ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել ներդրողների վստահությունը, նախարարը նշեց, որ ներկայումս փորձում են ստեղծել վստահելի միջավայրը: «Ձեզ հետ համաձայն եմ, որ ներդրողների մոտ կար անվստահություն, հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ, բայց արվում են աշխատանքներ, որ գործող ընկերությունները պատրաստ լինեն ներդրումներ իրականացնել»,- ասաց Սուրեն Կարայանը:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am