Նվաստացման վերջին «խազը»

Երեկ, Սանկտ-Պետերբուրգում ևս Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվեց: Ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կդիտարկվի հաջորդ տարվա ապրիլին՝ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության հերթական նիստը, որտեղ ամբողջապես կդիտարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր հարցը չի դիտարկվել, քանի որ քվորում չկար: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակությունն այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում», հավելել է Բորդյուժան: Իսկ ՀԱՊԿ-ի պետերբուրգյան գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսը: Ամենաուշագրավն այն էր, սակայն, որ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Բելառուսի ղեկավարի բացակայությունը չի խոչընդոտի նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը, քանի որ դրանք նախապես համաձայնեցված էին և կուղարկվեն Բելառուս՝ ստորագրման համար: Հիմա էլ, փաստորեն, Լուկաշենկոյի բացակայությունն է հերթական պատճառը դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվի... Ոչ վաղ անցյալում Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ քարտուղարությունը նաև երկու ամիս առաջ Երևանյան գագաթնաժողովի ժամանակ, երբ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ չէր մասնակցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստի ավարտին հայտնի դարձավ, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին: 2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան, դեռ մեկ տարի առաջ քարտուղարության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում կայացվեց հարցը մեկ տարով հետաձգել: Եվ ամենակարևորը` թե ինչու պետերբուրգյան հավաքին ներկա չէր Բելառուսի նախագահը, հայտնի չէ: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին լավ կլինի խոսի բելառուսական կողմը: Ընդ որում, Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լուկաշենկոն երեկ Մինսկում ընդամենը ինչ-որ աշխատանքային քննարկման է մասնակցել, աշխարհացունց գրաֆիկ չի ունեցել: Հիշեցնենք ընդամենը, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը հանդիսացող Բելառուսի ղեկավարը մի քանի շաբաթ առաջ պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում և հայտարարեց, որ ինքը վարձահատույց կլինի իրեն շնորհված «Հեյդար Ալիև» շքանշանի համար և ադրբեջանամետ հայտարարություն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես երևում է, նա վարձահատույց եղավ... Ամեն ինչ շատ պարզ է: Ադրբեջանը մտահոգություն է հայտնել Բելառուսին ու Ղազախստանին, ինչու չէ` նաև Ռուսաստանին, նրանք էլ ամեն անգամ Հայաստանի ներկայացուցչի հաստատման հարցը արգելափակում են: Ու այս ամենը` ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի քմահաճությամբ: Այսինքն, Ադրբեջանը, ՀԱՊԿ-ի անդամ չլինելով, ՀԱՊԿ-ում ունի ավելի մեծ ազդեցություն, քան Հայաստանը: Մնում է մեկ հարց` դեռ որքա՞ն ժամանակ պետի Հայաստանը նսեմացվի «դաշնակիցներ» կոչված այդ կառույցներում: Այդ կառույցներում առանձին «դաշնակիցների» պահվածքը արդեն իսկ բավարար է հասկանալու համար, թե ինչու Հայաստանը չպետք է լինի նման կառույցներում: Եթե դրանք ենք մեր «դաշնակիցները», մեզ այլևս թշնամիներ հարկավոր չեն... Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am