Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում մերկասառույցի պատճառով ճանապարհի դժվարանցանելի, վայրընթաց հատվածում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 23-ամյա Լևոն Հայրապետյանը իրեն ամրակցված Գազ 33081 մակնիշի ՊՆ 2121Տ համարանիշի ավտոմեքենայով կողաշրջվել է կողմնակի ձյունածածկի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ավտոմեքենայի թափքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 19-ամյա Արթուր Պետրոսյանը, Շիրակի մարզի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սարդարյանը և Երևան Քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Աշոտ Յայլոյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանի մոտ ախտորոշվել են ճակատի, աջ ծնկահոդի քերծվածքներ, Ս. Սարդարյանի մոտ՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի քերծվածք, Ա. Յայլոյանի մոտ՝ ճակատի, ձախ նախաբազկի շրջանների քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ: Նշված անձինք ստացել են ամբուլատոր բուժօգնություն և մեկնել են զորամասեր: Ավտոմեքենայի թափքում էլի են զինվորներ եղել, ովքեր չեն տուժել: Փաստի առթիվ տեղի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը