ԱԺ ճեպազրույցներին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով ԱԺ լիագումար նիստում քննարկված վարկային համաձայնագրերից, ասաց, որ երկրում էլ բան չի մնացել, որ գույք պարտքի դիմաց տանք. «Վերջը Սեւանն ենք տալու գույք՝ պարտքի դիմաց: Գրավի առարկա է նաեւ հայ ժողովուրդը»:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց,որ «Օրինաց երկիր» խմբակցությունը որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից պաշտպանել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Նախօրեին խմբակցությունում և կուսակցությունում հանդիպում են ունեցել, որտեղ որոշել են առաջադրել և պաշտպանել Փոստանջյանի թեկնածությունը,հավելեց նա:
Թե ինչու հենց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ՕԵԿ պատգամավորն ասաց, որ նա առաջին կին քաղաքական գործիչն է, ով երբեք չի դավաճանել իր սկզբունքները ու չի փոխել քաղաքական դիրքորոշումը:
«Եվ, վերջապես, Զարուհի Փոստանջյանը միշտ էլ եղել է, իսկապես, մարդկանց իրավունքների պաշտպանը»,- եզրափակեց խոսքը նա:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը