Լավրովի հորդորը ԱՄՆ-ի նոր վարչակազմին. «լուրջ ջանքեր կպահանջվեն»
Դեկտեմբերի 27-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է կառուցողական երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ: «Ակնկալում ենք, որ կհաջողվի հաստատել պրագմատիկ երկխոսություն: Սկզբի համար հարկավոր է վերսկսել միջգերատեսչական շփումը, որը գործնականում ամբողջությամբ դադարեցված Է»,-ասել է Լավրովը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմաբ՝ ըստ նրա՝ Մոսկվան եւ Վաշինգտոնն ի զորու են ոչ միայն առաջ շարժվել երկկողմ հարցերի լուծման ուղղությամբ, այլեւ համատեղ ծանրակշիռ ավանդ ներդնել գլոբալ եւ տարածաշրջանային սուր հիմնախնդիրների հաղթահարման գործում, ներառյալ սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերի կարգավորումը: Լավրովի համոզմաբ՝ «Բարաք Օբամայի օրոք երկկողմ հարաբերություններին հասցված ծանրագույն վնասը» հաղթահարելու համար «լուրջ ջանքեր կպահանջվեն»:
