70 բնակարան կհատկացվի Ալեքսանդրովի անվան անսամբլին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է 70 բնակարան հատկացնել Ալեքսանդրովի անվան անսամբլին։ «Մենք պետք է կարողանանք ամենամոտ ժամանակներս վերականգնել կոլեկտիվը, որքան հնարավոր է արագ մրցույթ անցկացնել, հավաքել լավագույններին, որպեսզի նրանք շարունակեն այն ավանդույթները, որոնցով հայտնի է Ալեքսանդրովի անվան անսամբլը՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր անսամբլը»,- ասել է Շոյգուն: «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ Ալեքսանդրովի անվան անսամբլի զոհված գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Խալիլովի անունն է կրելու ռազմա-երաժշտական ուսումնարանը։ Հիշեցնենք, որ Սև ծովում աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի մեծ մասը Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում գտնվող ռուս զինծառայողների համար:
