Ադրբեջանում հարկային համաներում կլինի
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝Հարկային նախարարության՝ հարկային հանցանքների վերլուծության հարցերով վարչության պետ Զեյնալաբդին Մամեդզադեն հայտարարաել է,որ 2017 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանում մեկնարկելու է հարկային համաներումը, որը շոշափելու է ավելի քան 42.000 մարդու։ Համաներումը իրականացվելու է օրինագծի շրջանակներում, որը ներկայացվել է խորհրդարանի լիագումար նիստին, որի ընդունումից հետո հնարավոր կլինի ներել 44.000 հարկատուների հարկերը,ասել է նա և հավելել,որ դա հնարավորություն կտա խթանել ձեռնարկատիրությունը, ձեռնարկատերերին կօգնի բարձրացնել տնտեսական ակտիվություն։ Պաշտոնյան հայտնել է, որ պետությունը պատրաստվում է ընդհանուր առմամբ ներել 624 միլիոն մանաթ։ Ադրբեջանում ընդհանուր հարկային պարտավորությունը կազմում է 1.5 միլիարդ մանաթ։
