Քաղաքացիները որոշակի ակնկալիք ունեն Կարեն Կարապետյանից ու նրա գլխավորած կառավարությունից

«Առավոտ»-ն անդրադարձել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից անցկացված` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100 օրյա գործունեությունը» հարցման արդյունքներին՝ նշելով, որ հարցվածների 7.5%-ը տվել է «գերազանց», 16.8%-ը՝ «լավ», 34.5%-ը՝ «բավարար» պատասխանները: Վարչապետի գործունեությունը «վատ» և «շատ վատ» որակել են հարցման մասնակիցների համապատասխանաբար 29.4% և 11.8%-ը: Թերթը մեկնաբանել է. «Անշուշտ կարելի է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հարցման շուրջ հարցադրումներ անել՝ կապված ընտրանքի, մեթոդաբանության և այլնի հետ, սակայն նշված թվերը, գուցե որոշակի շեղմամբ, արտացոլում են մեր հասարակության մեջ եղած տրամադրությունները: Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը որոշակի ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունից, և այդ ակնկալիքները օբյեկտիվ հիմքեր ունեն: Նախ` ակնկալիքները պայմանավորված են կառավարությունը փոխելու Սերժ Սարգսյանի որոշմամբ: Համակարգում ցանկացած փոփոխություն իր հետ բերում է որոշակի սպասումներ, որոնք գուցե իրականություն չդառնան, սակայն միևնույնն է՝ թե՛ հանրությանը, թե՛ համակարգին հանում են լճացման թմբիրից: Երկրորդ՝ նոր վարչապետը, ի դեմս Կարեն Կարապետյանի, պաշտոնը ստանձնեց համընդհանուր դրական ֆոնին: Դժվար է գտնել հասարակական ու քաղաքական որևէ խումբ, որը Կարեն Կարապետյանի նշանակումը սվիններով ընդունեց: Ավելին՝ նա արդեն երեք ամիս պաշտոնավարում է, սակայն սուր քննադատությունների տեղիք չի տվել, նույնիսկ՝ քաղաքական ընդդիմադիրների կողմից: Եթե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, կտեսնենք, որ նախկինում միշտ էլ նորանշանակ վարչապետները հենց պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սուր քննադատության են ենթարկվել այս կամ այն կուսակցության կամ կազմակերպության կողմից: Միակ բացառությունը, թերևս, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով իսկապես ընդունված էր քաղաքական դաշտի բոլոր դերակատարների կողմից: Կարեն Կարապետյանի «մրցակցային առավելություններից» մեկն էլ, հավանաբար, այն էր, որ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրերին նա համարձակություն ունեցավ օբյեկտիվ գնահատական տալ երկրում ստեղծված տնտեսական վիճակին՝ այն անվանելով «չափազանց ծանր»: Ձևակերպելով խնդիրը՝ վարչապետ Կարապետյանը փաստացի ազդակ տվեց հանրությանը, որ մտադիր է լրջորեն զբաղվել դրանով: Ինչը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա:  Վերը նշվածին կարելի է ավելացնել նաև սոցիալական այնպիսի զգայուն թեմաների շուրջ, ինչպիսիք գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն են, Կարապետյանի կառավարության որդեգրած մոտեցումն ու տված լուծումները»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Էշ ա, էշ-էշ դուրս ш տվել»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am