Վրաստանում արձագանքել են երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մեծ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը.«Թբիլիսին Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հույս է հայտնել»: «Վրաստանը պատրաստ է լուծել բոլոր խնդիրներն ու շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը Ժնևի խորհրդակցությունների միջազգային ֆորմատի շրջանակներում»,-ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն և հիշեցրել է, որ Վրաստանը միջազգային հանրության կողմից անվտանգ երկիր է ճանաչվել, և այդ իսկ պատճառով մի շարք պետություններ չեղարկել են Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը:
Հիշեցնենք,որ ՌԴ նախագահը երեկ իր ամենամյան մեծ ասուլիսի ժամանակ ասել էր. «Բացառված չէ, որ Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կգործի: Դրա համար հիմքեր կան, առավել ևս, որ մենք տեսնում ենք որոշակի ազդանշաններ Վրաստանում առանձին իշխող կառույցներից»:
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը