Էրդողանը ԵՄ-ին քննադատել է փախստականների կարիքներին ուղղված փոքր միջոցների համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ին փախստականների կարիքների համար հատկացվող փոքր գումարների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։«ԵՄ-ն խոստացել է, որ մինչև հուլիսի 1-ը փախստականների համար կհատկացնի 3 մլրդ եվրո, բայց ներկայումս փոխանցել է միայն 677 մլն դոլար: Այդ միջոցները չեն գնում Թուրքիայի բյուջե, և դրանք միայն այն փողերն են, որոնք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով փոխանցվել են Կարմիր մահիկին և արտակարգ իրավիճակների վարչությանը: Բայց, ախր, ԵՄ-ն 3 մլրդ եվրո է խոստացել: Որտե՞ղ են այդ փողերը»,- ասել է Էրդողանը»: ԵՄ երկրների բյուջեները շատ ավելի մեծ են, քան Թուրքիայինը, իսկ խոստացված միջոցներաը հատկացնելուց հրաժարվելը խոսում է այն մասին, որ դաշինքի երկրները չեն մտածում մարդասիրության, ծանր վիճակում գտնվող մարդկանց շահերի ու կարիքների մասին:
