Հարյուրավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են
CNN-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ից ԱՄՆ-ում հարյուրավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են: Կայքի հաղորդմամբ`ամերիկացիների ռեկորդային թվաքանակ` ավելի քան 100 միլիոն մարդ, պետք է ուղևորություններ իրականացնի մինչև հունվարի 2-ը: Ամերիկյան ավիաընկերությունները բազմաթիվ չվերթ են չեղարկել ԱՄՆ արևելյան ափն իր գերակայության տակ առած ձյան առատ տեղումների պատճառով: Ամենից շատ խաթարվել է Նյու Յորքի, Վաշինգտոնի և Ֆիլադելֆիայի օդանավակայանների աշխատանքը: Նշվում է, որ ԱՄՆ մի շարք նահանգներում առաջիկա 48 ժամում սպասվում են մոտ 30 սմ ձյան տեսքով տեղումներ: Չվերթների հսկողությամբ զբաղվող FlightAware կայքի տվյալների համաձայն` ուրբաթ օրվա դրությամբ չեղարկվել է 562 չվերթ, որոնցից ավելի քան 120 չվերթ պետք է իրականացվեր ԱՄՆ տարածքում, երկրից դուրս կամ հակառակ ուղղությամբ
