Կառավարության նոր փայատերը

«Ժամանակ»-ը գրում է.«Գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը գործնականում միակ շոշափելի ներդրումն է, իհարկե՝ ոչ ուղղակի, որ կատարվում է Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական քիչ թե շատ կայուն հենք, միաժամանակ նաև քիչ թե շատ շոշափելի հասարակական քարոզչական էֆեկտ ապահովելու համար: Նվազեցվում են թե՛ բնակչության, թե՛ բյուջեի, թե՛ տնտեսվարողների ծախսերը, ինչը նվազագույնն է, որ թեկուզ դանդաղ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է Կարեն Կարապետյանին: Այսպիսով, աստիճանաբար ձևավորվում է կարծես թե նոր կառավարության, այսպես ասած, բաժնետերերի շրջանակ՝ «Գազպրոմ» կամ «Գազպրոմ Արմենիա», ինչը գուցե հենց Կարեն Կարապետյանն է, Սամվել Կարապետյանը, նաև բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները, որոնք ևս կառավարության ձևավորումից հետո մոտավորապես 15 տոկոսով նվազեցրել են գինը, և ինչպես օրերս վարչապետի հետ հանդիպմանը բենզինի խոշոր ներկրողներից Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց՝ աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն: Ի դեպ, զարմանալի էր, որ Կարեն Կարապետյանը այդ կապակցությամբ կարծես թե ոչինչ չասաց, մինչդեռ պետք է որ մտահոգիչ լինի, եթե որևէ տնտեսվարող գինը նվազեցնում է և աշխատում առանց օգուտի, որովհետև գինն ի վերջո տնտեսվարման ողջամիտ բաղադրիչներից մեկն է, և այն չպետք է լինի, իհարկե, ի վնաս սպառողի, սակայն միևնույն ժամանակ նաև չպետք է լինի ի վնաս տնտեսվարողի: Բաժնետերերի ցանկն ըստ երևույթին դեռևս ամբողջական չէ և գտնվում է ձևավորման փուլում: Առավել հետաքրքրական է այն, թե որոնք են պայմանները, ինչ «գնով» են վաճառվում նոր կառավարության բաժնետոմսերը և ինչ տեսքով են դրանք արտահայտվում «ձեռք բերողների» համար: Դա ունենալու է քաղաքական իշխանության մեջ ներկայացվածությա՞ն տեսք, որ ստանում են նոր կառավարության «բաժնետերերը», թե՞ տնտեսական նոր քվոտաների: Թեև ավելի հավանական է շաղկապվածությունը, քանի որ Հայաստանում մեկը ենթադրում է մյուսի առկայությունը, և արժեքը ձևավորվում է երկուստեք, երկուսը մեկում տարբերակով»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Քա* ես ուտում, գլուխդ պատին ես տալիս, որ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) «Էշ ա, էշ-էշ դուրս ш տվել»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am