Անկարայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել
Անկարայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել ամանորյա տոների ժամանակ և խնդրել է խուսափել հասարակական միջոցառումներին մասնակցելուց ու մարդաշատ վայրեր այցելելուց՝ կապված անվտանգության սպառնալիքների հետ`հիշեցնելով , որ ծայրահեղական խմբերը շարունակում մեն ակտիվորեն հարձակումներ իրականացնել ողջ Թուրքիայի տարածքում, այդ թվում նաև այն շրջաններում, որտեղ հաճախ են լինում ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիները։ Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ դեսպանատունն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է այդ մասին հիշեն ամանորյա տոնակատարություններին հասարակական հավաքներին այցելելիս։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց և հատկապես այնտեղ, որտեղ կարող են գտնվել օտարազգիներ։
