«Մագնիտսկու օրենքի» գործողությունը տարածել է բոլոր երկրների վրա
TASS գործակալությունը հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ ստորագրել է օրինագիծ՝ 2017 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության ուղղությունների և ֆինանսավորման մասին։ «Մագնիտսկու օրենքը» ընդունվել էր Կոնգրեսի կողմից և ստորագրվել Օբամային կողմից 2012 թվականի դեկտեմբերին,որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցների կիրառում ՌԴ պաշտոնատար անձանց դեմ, ովքեր ԱՄՆ կառավարության տեսանկյունից մեղավոր են հայրենիքում մարդու իրավունքների խախտումների մեջ։ Այդ սահմանափակումների գործողության տակ հայտնված անձիք չեն կարող ԱՄՆ մուտքի վիզա ստանալ, նրանց ցանկացած կարողություն ԱՄՆ-ում և բանկային հաշիվներ սառեցվում են։ Նորմը կգործի 6 տարվա ընթացքում, սակայն այդ ընթացքում ներմուծված սահմանափակումներն ունեն անժամկետ բնույթ և կարող են չեղարկվել միայն Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ։
