«Գոյություն ունի անմեղության կանխավարկած և բոլորը պետք է հարգեն դա: Առավել ևս պաշտոնյաներից որևէ մեկը իրավունք չունի հայտարարություն անի, թե անձը կատարել է հանցագործություն»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փետրվարի 4-ին Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ասաց փաստաբան Արա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ շարունակվում է Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատավարությունը:
Մահացած կուրսանտի հարազատներին սատարելու համար դատարան եկած քաղաքական գործիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ցինիզմ է համարում այս գործը ինքնասպանության վերագրելուն միտված ցանկացած հայտարարություն:
Նշենք, որ Արա Զաքարյանը հանդիսանում է համածառայակցին սպանելու մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի շահերի պաշտպանը:
«Ինձ համար զարմանալի է, որ եթե դատաքննությունը նոր է սկսվում անձի մոտ ինչպես կարող է հստակ ձևավորված համոզմունք լինի, որ հանցագործություն է կատարված կամ սպանություն է կատարված: Սա առաջինը, երկրորդը չեմ բացառում, որ Նաիրա Զոհրաբյանը ազգակցական կամ այլ կապերի մեջ լինի Հայկազ Բարսեղյանի հետ և այդ շահերից էլ ելնելով նման հայտարարություն անի», -ընդգծեց պաշտպանը:
Պաշտպանը նշեց, որ ինքը դեռ չի կարող ասել պատգամավորի հնչեցրածի առնչությամբ որոշակի գործողությունների կդիմի, թե ոչ. «Այս պահին ձեռնպահ կմնամ, հետո չգիտեմ...»,-եզրափակեց Արա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Աստղիկ Ավագյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը