Երեկ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական դաշտը սպասման մեջ պահող, մոտ երեք ժամ տևած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ պետք է քննարկվեր նոր կոալիցիա` ՀՅԴ-ՀՀԿ ձևավորելու հարցն էր դրված:
Լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ` Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկել են Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր:
«Մի քիչ պետք է հիասթափեցնեմ, կոալիցիայի հետ կապված վերջնական որոշում այսօր չենք կայացրել, քանի որ քննարկումները շարունակվում են: Մինչև մյուս շաբաթվա ավարտ մենք կունենանք հստակություն: ԳՄ-ում այդ հարցի շուրջ քննարկում տեղի չի ունեցել», -հայտնեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը ակտիվ պահելով ինտրիգը չբացեց փակագծերը.
« Քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ` ոչինչ: Հիշեցնենք, մոտ առաջիկայում ընտրական օրենսգրքի նոր նախագիծը կքննարկվի ԱԺ-ում»:
Ո՞ւմ թկնածությունը կառաջադրի իշխող կուսակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում հարցին` Շարմազանովը պատասխանեց, որ հավանական թեկնածու է համարվում
արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
«Այս պահին ես այլ թեկնածուներից տեղյակ չեմ: Վաղը կլինի խմբակցության նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Պարոն փոխնախարարի թեկնածության քննարկումը շատ հավանական»,-եզրափակեց Շարմազանովը:
Աստղիկ Ավագյան
Մանրամասները` տեսանյութում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը