Կառավարությանը ճամփել բախտ բացողի, թե՞ մոմ թափողի մոտ

Հայաստանը հերթական վարկային ծրագիրն է քննարկում։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց վարկային համաձայնագիր՝ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրված, որով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 40 մլն եվրո վարկ: Այն ուղղվելու է հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջակա միջավայրի կայունության խթանման եւ մրցունակության ամրապնդման համար: Փոխնախարարի խոսքով բյուջետային աջակցության, այլ ոչ թե նպատակային վարկ է, երբ բյուջեն դեֆիցիտ է ունենում, տարբերությունը կարող են լրացնել. «Այս 40 մլն եվրոն 2016-ին նախատեսված ֆինանսական դեֆիցիտը փակելու հարցն է լուծում» պարզաբանեց կառավարության ներկայացուցիչը։ ԲՀԿ -ական Միքայել Մելքումյանը հորդորեց պարզաբանել՝ «բյուջեի փողը չի հերիքո՞ւմ, փակում եք բացը», որ սոցիալական ու շրջակա միջավայրի փաթեթավորմամբ եք ներկայացնել. «Վարկով կարո՞ղ եք աշխատավարձ տալ պետական հիմնարկներին»: Փոխնախարարը բացատրեց. «Եթե ծրագրային ժամանակահատվածում նախատեսում ենք, որ եկամուտները լինելու են 80 միավոր, ծախսերը լինելու են 100 միավոր, 20 միավոր ֆինանսավորման խնդիր կա: Կամ ներքին աղբյուրներից ենք փակում, կամ արտաքին աղբյուրներից գնում ենք վարկ ենք վերցնում»: Հետեւաբար, կոնկրետ ասել, թե ինչի վրա են ծախսելու գումարը՝ հնարավոր չէ, բյուջեի աջակցման համար է: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ եթե հատենք արտաքին պարտքի ռիսկային սահմանը, ի՞նչ ենք անելու, որովհետեւ որեւէ տեսանելի հույս, որ ՀՀ-ում առաջիկա տարիներին լուրջ ներդրումներ կարվեն՝ չկա: Փոխնախարարը պատասխանեց, որ կիսում է մտահոգությունը, որ երկիրը ներդրումների կարիք ունի: Հայրապետյանն ասաց նաեւ, որ եթե Հայաստանին չվստահեին, պարտք չէին տա, հետեւաբար իրենց քաղաքականության կուրսին դեռ հավատում են: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն նկատեց, որ դեֆոլտից խուսափելու համար դրսից ներարկումներ է անում այս կառավարությունը։ Նա խնդրեց նախորդ կառավարությունից գոնե 1 տարբերություն նշել, ի՞նչ կոնցեպցիա ունի այս կառավարությունը, որը չուներ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը․ «Որեւէ դեֆոլտի խնդիր չկա, որովհետեւ ֆինանսների կառավարման տեսանկյունից մենք բարձիկներ ենք անվանում իրենց՝ միջոցներ ենք կուտակում կայունացման հաշվի վրա»: Անդրադառնալով Ֆինանանսների ներկա եւ նախկին նախարարության մոտեցումների տարբերությանը՝ Հայրապետյանը նշեց, որ իրենց նախարարության մոտեցումները փոխվում են այնքանով, որքանով կառավարության նպատակադրումներն են փոխվում. «Նոր կառավարության մոտեցումներն են՝ հարկային թափանցիկություն, զգուշավոր պարտքային քաղաքականություն: Ինչ վերաբերում է պետական պարտքի սպասարկումներին, ապա դրանց թիվն իսկապես բավականին բարձր է՝ իննսուն-հարյուր միլիարդ դրամ, որը կազմում է մեր բյուջեի ծախսերի ինը տոկոսը»: Փոխնախարարի անհիմն արդարացումները նորից ելույթի մուսա առաջացրեցին Նաիրա Զոհրաբյանի մոտ․ «Կառավարության ներկայացուցիչը ցնցող հայտարարություն արեց, ինչը ստիպեց, որ ելույթ ունենամ: Առաջին անգամ հնչեց, որ տնտեսական անկումն ու աճը կախված է հաջողության հետ, այսինքն՝ աստղերը լավ կդասավորվեն, կառավարությունը կգնա մոմ թափողի, գրբացի մոտ, լավ կլինի այդ օրը, կլինի տնտեսական աճ, չի լինի, չի լինի տնտեսական աճ: Վստահությունը, կոռուպցիայի, ստվերի, մենաշնորհների դեմ պայքարն առոչինչ է, կարևորը հաջողությունն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նշեց, թե այնպիսի տպավորություն է, որ իշխանության ու կառավարության համար մի տարբերակ կա, այն էլ ամեն բան կախված է հաջողությունից: «Եթե այդպես է, ես հուշում եմ հասցեն՝ Երրորդ մաս, Հռիփսիկ տոտա, լավ մոմ է թափում, գնացեք Կառավարությամբ, թող բախտ բացի, մոմ թափի՝ կլինի հաջողություն, թե՝ ոչ, կունենա՞նք տնտեսական աճ: Սա է միակ ճանապարհը, շնորհակալ եմ ձեր անչափ անկեղծության համար»,- նկատեց նա: Արձագանքեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Այս ի՞նչ գովազդ արեցիք, տիկի՛ն Զոհրաբյան, Հռիփսիկ տոտային: Հիմա Ձեր փայն ինչքա՞ն է սրա մեջ»: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am