Նոր մանրամասներ.Լիբանանյան օդանավն առևանգողները հանձնվել են
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հաղորդել է,որ Լիբանանյան օդանավն առևանգողը, որը վայրէջք է կատարել Մալթայում, հանձնվել է իշխանություններին: Առևանգողները հանձնվեցին, նրանց խուզարկեցին և բերման ենթարկեցին, - գրել է նա Twitter-ի իր էջում և հավելել,որ օդանավի անձնակազմի վերջին անդամները լքեցին օդանավը օրինախախտների հետ միասին, որոնք մինչ այդ արդեն բաց էին թողել օդանավի բոլոր ուղևորներին: Վաղ առևանգիչներից մեկը հայտնվել էր տեղական TVM հեռուստաընկերության տեսանյութում, որը ուղիղ հեռարձակում էր օդանավակայանից: Տղամարդու ձեռքում կանաչ դրոշ էր, որը Լիբիայի պետական դրոշն էր 2011 թ. առաջ, Մուամար Քադդաֆիի կառավարման տարիներին,նրանք պահանջում էին Քադդաֆիի կողմնակիցների կուսակցություն ստեղծել: Այս մասին հաղորդեց լիբանանյան խորհրդարանի պատգամավորներից մեկը, որը հեռախոսով զրուցել էր ուղևորներից մեկի հետ:
