Լինել քաղաքացի մտավորական. Վահե Հովհաննիսյան

Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ նրանց նախատեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին հստակ դիրքորոշում չհայտնեցին։ Պետության տեսանկյունից և որպես գործող իշխանության ղեկավարի՝ նրա մոտեցումն ընկալելի է։ Այնուամենայնիվ, տեսակետի և դիրքորոշման խնդիրը Հայաստանում շատ խորքային է և կարծում եմ կարիք ունի քննարկման։ Նախ` խավը, որը կոչում ենք մտավորականություն, ո՞ր հարցի շուրջ է հստակ դիրքորոշում արտահայտեր, որ ՊՊԾ-ի ծանր օրերին նրանցից հստակ դիրքորոշման ակնկալիք ունենայինք։ Վիճահարույց է հենց մտավորականություն ձևակերպումը՝ մասնագիտական, տեսակային, հանրային դեմքերի այս շերտի բնորոշումը 21-րդ դարի պայմաններում անհասկանալի է։ Ինչևէ... Արդյո՞ք այս 100-120 հոգին, ինչպես նշեց Ս. Սարգսյանը, տեսակետ և դիրքորոշում ունի, ասենք, Ղարաբաղի հարցի շուրջ, կարգավորման տարբերակների, հայ-թուրքական հարաբերությունների, կամ Սահմանադրական փոփոխությունների, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների, սոցիալական անարդարության կամ որևէ բնապահպանական խնդրի։ Որևէ խնդրի շուրջ, որոնք ի վերջո հանգեցրին ՊՊԾ իրադարձություններին։ ՊՊԾ-ն հետևանք է այս ամենը կուլ տալու, երկար տարիներ չարձագանքելու, հարմարվելու: Ս. Սարգսյանը եթե նրանց նախատեր երկար տարիներ այս հարցերի շուրջ լռելու և չարձագանքելու մեջ, նրա նախատինքի խոսքն ավելի համոզիչ կլիներ: Համապետական նշանակության միջոցառումների ժամանակ այդ խավը սատարում է մշակույթի նախարարությունից կամ նախագահականից եկող ձևակերպումները։ Նույն այդ հասցեներից հրահանգի դեպքում նրանցից հաշված ժամերի ընթացքում կարելի է մեծ թվով ստորագրություններ հավաքել։ Այդպես է եղել երեք նախագահների օրոք էլ։ Նրանցից շատերն իսկապես արժեք ստեղծած մարդիկ են, որոնց գործով անկեղծորեն հիանում եմ՝ ստեղծագործողներ, բեմադրիչներ, կոմպոզիտորներ և այլն, բայց որպես քաղաքացի որևէ քայլ կատարելիս արդյո՞ք դա որևէ բան փոխում է։ Եվ պետության համար դժվար օրերին գուցե նրանցից իմաստ չունի՞ ակնկալիք ունենալ։ Առավելագույնը՝ նրանք կարող են տիրաժավորել պաշտոնական տեսակետը։ Այն էլ՝ այնքան ժամանակ, քանի դեռ ուժի կենտրոնը հստակ է։ Եվ ինչո՞ւ է այդպիսի մեծ բաժանարար գիծ դրվել մտավորականության տարբեր խմբերի միջև՝ նոմենկլատուրային և ազատ, օբյեկտիվորե՞ն, թե՞ տարբեր տարիների իշխանությունների քաղաքականությունն է մեխանիկորեն բերել դրան։ Տեսեք՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմերը։ Այնտեղ հենց մտավորականությունն է՝ գիտական, կրթական, մշակութային։ Բոլոր ռեկտորներն ընտրվում են միաձայն։ Սա ոչ միայն խոսում է կառավարման խորհրդի ինստիտուտի չկայացման մասին, որը գուցե լուծվող է, այլև՝ կրթամշակութային էլիտայի, նոմենկլատուրային մտավորականության ու նաև պետության թույլ կայացվածության մասին։ Սովորաբար միաձայն են ընտրվում ֆեդերացիաների ղեկավարները, դպրոցի տնօրենները։ Այդ խեղդող միաձայնությունն իրականում ահազանգ է, շատ լուրջ ահազանգ։ 21-րդ դարում չի լինում այդպիսի միաձայնություն։ Ցանկացած սոցիալական խավի հիմքում անհատն է։ Մենք ունենք 21-րդ դարի անհատի բացակայության խնդիր։ Ավելի պարզ՝ քաղաքացու խնդիր։ Քաղաքացու՝ որպես անհատի, կարևորման խնդիր։ Ս. Սարգսյանի հետ հանդիպման եկածներից շատերը խորհրդային պետության քաղաքացիներ են եղել՝ հասարակության և քաղաքացիականության իրենց պատկերացումներով։ Ոմանք տեսել են նույնիսկ ստալինյան բարքեր։ Ամեն դեպքում, սա չէ ինձ համար ամենակարևորը. ի վերջո, դա ընդհանուր պատմություն է։ Առանցքայինն այստեղ այն է, որ անկախ Հայաստանի իշխանությունները 25 տարվա ընթացքում խնդիր չդրեցին՝ անկախ Հայաստանի քաղաքացի ձևավորել։ Առանց ստի, առանց պաթոսի, առանց զնաչոկի, առանց քծնանքի։ Եվ Շուշիում թեյախմության մասնակիցներից շատերն իրականում հենց այդ խնդրի բացակայության զոհերն են՝ քաղաքացի չունենալու քաղաքականության տրամաբանական զոհերը։ Միայն ու միայն քաղաքացի մտավորականը կարող է դժվար պահին ոտքի կանգնել. մի դեպքում՝ պետության կողքին, մի դեպքում՝ իշխանության, մի այլ դեպքում՝ իշխանության կողմից հետապնդվողի։ Նույնիսկ անհարմար եմ զգում ասել, բայց այսօր նրանցից շատերի հիմնական խոսակցության թեման կա՛մ սպասվելիք վաստակավորի կոչումն է, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլով, արտահայտությամբ դրան չվնասելը, կա՛մ ժողովրդական արտիստի կոչումը։ Իսկ վերջերս մի հայտնի մտավորական մերժեց ի պաշտպանություն մեկի հայտարարության տակ ստորագրել աննախադեպ պատճառաբանությամբ՝ «որ ստորագրեմ, ախր, հետո պանթեոնում չեն թաղի»։ Նրան, թերևս, պետք է երկար տարիների կյանք մաղթել։ Ուզում եմ պատմել նաև ոչ վաղ անցյալում իմ աչքերով տեսած իրադարձությունների մասին։ Գալիս էին մշակութային գործիչներ, կոլեկտիվների ղեկավարներ, կատարողներ և այլն, տարբեր միջոցառումների համար օժանդակություն էին խնդրում «Ծառուկյան» հիմնադրամից։ Իսկապես կային շատ հետաքրքիր ու կարևոր նախագծեր։ Խոսակցությունը սկսվում էր նրանից, որ պետությունը փող չի տալիս, մշակույթի նախարարությունը փող չի տալիս և այլն։ Ծառուկյանը համաձայնում էր ֆինանսավորել. կրկնում եմ՝ իսկապես կային հետաքրքիր նախագծեր։ Կազմվում էր համաձայնագիր, ու հանկարծ վերջին պահին դիմող կողմը հրաժարվում էր. մեկը՝ ամաչելով, մյուսը պարզապես կորում էր, երրորդը հուզված պատմում էր՝ մշակույթի նախարարությունից ասել են՝ Ծառուկյանի հետ գործ չունեք։ Լավ, ասում եմ, բա ձեր հայրենանվեր ելույթները, դուխը, լավ ծրագիրը ու՞ր կորան։ Լավ, ասում եմ, գոնե այդ արգելքից հետո իրենք կֆինանսավորե՞ն։ Իհարկե՝ ոչ։ Պետական Բուհերի ռեկտորները տարիներ ի վեր արգելում էին իրենց ուսանողներին՝ «Ծառուկյան» հիմնադրամից կրթաթոշակ ստանալ, ուսման վարձերը վճարվել և այլն։ Ռեկտորներն իրենց հերթին հանձնարարականը ստանում էին նախարարությունից, և այդպես շարունակ։ Ի դեպ, եղել են և մշակույթի գործիչներ, և ուսանողներ, դասախոսներ, ովքեր անտեսել են նախարարությունների բրեժնևյան հրահանգը և փայլուն իրականացրել են իրենց նախագծերը։ Ես չեմ ուզում սևեռվել, սակայն, միայն մտավորականության վրա, հատկապես, որ ձևակերպումը շատ անհստակ է։ Իսկ ուրիշ միջավայրերում, շերտերում կարծիք ու տեսակետ արտահայտող շա՞տ կա։ Ես մի քանի տարի քաղաքական դաշտում շարունակ լսել եմ «թմի հետ եմ» ձևակերպումը, ու ոչինչ ավելին։ Որը ոչ այլ ինչ է, քան՝ կարծիք չունեմ, ես ուժեղի կողմն եմ։ Ամբողջ Ազգային Ժողովում սեփական կարծիք ու տեսակետ հայտնող քանի՞ մարդ կա. 10-15, ոչ ավելի։ Այս պայմաններում ուզում ենք զարգանա՞լ։ Պետական համակարգում տնօրենը ինչ կամայականություն անի՝ ընդդիմախոսներ սովորաբար չեն լինում։ Բժշկական հաստատություններում տերերը, տնօրենները ինչ ստորացուցիչ նորամուծություններ անեն, սովորաբար ընդվզողներ չեն լինում։ Մասնավոր համակարգերում՝ փոքրից մինչև մեծ, լիակատար ամենաթողություն է, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ մարդկային հատկանիշներից և կրթվածությունից, քաղաքացու սոցիալական պաշտպանվածության որևէ նորմ չի գործում, այսինքն՝ անգամ մասնավոր համակարգում քաղաքացու ձևավորումը կայանալ չի կարող։ Բոլոր սոցիալական շերտերում կա իրավունք, տեսակետի, իրավագիտակցության և պաշտպանվածության խնդիր։ Այս խնդիրները միասին պայմանավորում են քաղաքացու բացակայությունը։ Բնակչից քաղաքացի անցումը պետությունը չի կարևորել։ Գուցե՝ գիտակցաբար հենց արել է հակառակը։ Մենք շատ կարևոր ժամանակ ենք կորցրել։ Նոր իշխանությունը սա պետք է կարևորի։ Քաղաքացին կպահի հայրենիքը, քաղաքացին կդիմանա սպասվելիք տնտեսական դժվարություններին, քաղաքացին կստեղծի պետություն, քաղաքացին կզարգացնի պետությունը։ Բնակիչը կարտագաղթի, կհանձնվի, կմերվի։ Պետությունը պետք է գնա քաղաքացի ունենալու ճանապարհով, բայց դրա համար պետք է նպատակալսաց աշխատել։ Այդ դեպքում մենք մի օր կունենանք քաղաքացի մտավորական։ Վահե Հովհաննիսյան ՀՀ ԱԺ պատգամավոր

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Քա* ես ուտում, գլուխդ պատին ես տալիս, որ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) «Էշ ա, էշ-էշ դուրս ш տվել»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am