ՌԴ ռազմական ոստիկանությունը Հալեպ է ժամանել
Interfax-ի փոխանցմամբ,ՌԴ ռազմական ոստիկանության գումարտակը ժամանել է Հալեպ՝ Սիրիայում իր ծառայողական առաջադրանքները կատարելու, «Հիմա ստորաբաժանումը «Հմեյմիմ» ավիաբազայից Հալեպ է ուղեւորվում՝ որպեսզի կատարի իր ծառայությունը ՍԱՀ-ում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի շրջանակում:Ռազմական ոստիկանները ապահովելու են զինծառայողների, Հակաականային միջազգային կենտրոնի, նաեւ շարժական հոսպիտալների ու Հալեպ ժամանող հումանիտար շարասյունների անձնակազմի անվտանգությունը»,- ասել են ՊՆ-ից և հավելել են, որ գումարտակը կօգնի նաեւ Հալեպի քաղաքային իշխանություններին կարգուկանոն ապահովելու հարցում։
